Այս էջը սրբագրված է

Կնիկն ասավ.— Լա՛վ, թող ոտն ըլի, ընդով տես, թե բեդովլաթ ա՝ սըպանի։

Էկավ րեխեն ոտն Էլավ: Հերը տուն Էկավ, մտիկ արավ րեխի ճկատին, տեհավ, որ սալամաթ բեդովլաթ ա:

Կնկանն ասավ.— Էս րեխեն բեդովլաթ ա, ուզո՞ւմ ես, որ տանեմ սըպանեմ։

Կնիկը ղանչանք արավ, թե.— Ա՛յ մարդ, մի՛ սըպանիր, իրան համար կնիկ կուզենք, բալքի դովլաթավոր ա, կնկա էրեսեն հաց կուտի։

— Լա՛վ,— ասավ մարդը,— թո՛ղ կենա:

Տարի էր՝ անց կացավ, տղեն հասավ պսակելու։

Հերը թե.— Բերեք տղին պսակենք։

Կնիկն ասավ.— Էդ քու բանը չէ, ես պետք ա տղին պսակեմ:

Մոտիկ մի գեղ կար, մի ախչիկ կար միջումը, կնիկը շատ հավանել էր, մարդիցը թաքուն գնաց նշանեց։

Մարդը հարցրուց կնկանը թե.— Նշնե՞լ ես։

Թե.— Հա՛, նշնել եմ։

— Ո՞րդի ա նշնածը, մեր գյուղումն ա, թե՞ ուրիշ տեղ ա։

— Էդ իմ բանն ա, որդի որ ա՝ հարսանիք կանեմ, կբերեմ, կտենաս։

Մարդը գնաց ուրիշ տեղ, կնիկը տղի հըրսանիքը նստացրուց։

Մարդը ընենց վադի տուն էկավ, որ մարդը[1] նստած հաց ա ուտում։

— Բարի րիգո՛ւն ձեզ,— ասավ,— բոլոր ժողովուրդ:

— Աստծու բարին քեզ, աչքդ լիս։

Ասավ.— Աչքս ընդով լիս կըլի, որ թողաք գնամ իմ հարսիս տենամ։

Կնիկն իմացավ, ընդիան աղաքը կաղնեց.— Թող թագը վեր անին, իժու կտենաս։

Թագավերեքը էլավ, ուզեց որ հարսին տենա:

Կնիկը թե.— Չ՛է, թող քառսունք պահի, եդնա կտենաս:

— Լա՛վ, կնիկ,— ասավ,— քու ասածն ըլի։

Մարդը գնաց ուրիշ գեղեր ման գալու, միառժամանակից եդը տուն էկավ, տեհավ, որ կնիկը տանը չի, հարսը տունն ավլում ա։ Ինքը որ նի մտավ, հարսը գլուխը վի քաշեց, ճակատին մտիկ արավ, տեհավ, որ տղիցը բեդովլաթ ա։

  1. Այստեղ հարսանքավոր, ժողովուրդ իմաստով—Ծ. Կ.: