Այս էջը սրբագրված է

Իհարկե, մոր ջիգյարը հոր ջիգյարից դահա ավել էր, ասավ.— Հա՜, ա՛յ մարդ, քաշկա գնաս տեսնես, որ ըտենց բեդովլաթ էին, տենանք սաղ են, թե՝ մեռած, սիրտս թխվել ա:

— Դարդ մի անիլ, ա՛յ կնիկ, ես էս ա կերթամ, քեզ հմար շուտով խաբար կբերեմ։

Մարդը ձին թամքեց, վեր էլավ ու գնաց: Գնաց, մի ձորի միջով գնալիս մտիկ արավ, տեհավ, որ մի սուրու ոչխար րածում ա:

Չոբանին հարցրուց, թե.— Էս ոչխարն ո՞ւմն ա։

Ասավ.— Ֆըլան քաղաքի Սովդաքարի տղինն ա։

Դա մտածեց թե. «Էն քաղաքի Սովդաքարը ես եմ, էդ տղեն իմը կըլի, դա բեդովլաթ էր, էսքան ոչխարը դա ո՞րտեղան կունենա»:

Անցավ, գնաց, շատ սուրուով տավար տեհավ։ Տվարածին էլ հարցրուց թե.— Էս տավարն ո՞ւմն ա։

Ասավ.— Էն ֆըլան քաղքի Սովդաքարի տղինն ա։ Հարցրուց թե.— Էդ Սովդաքարի տղեն ո՞ր քաղքումն ա։

— Գնա՛,— ասավ,— էդ աղաքիդ սարը բարձրացի, սարի քամակումը մենձ քաղաք ա, դրա միջումն ա։

Վիկացավ դա ըտիան դենը գնաց, տեհավ մի խելի գոմեշ, շատ էլ խոզ տեհավ, շատ էլ մադիաննի տեհավ, հարցրուց չոբանների մնին, թե.— Էս ճալեննի վեր դովլաթը ո՞ւմն ա։

Ասավ.— Ֆըլան քաղաքի Սովդաքարի տղինն ա։

Դա շատ մտքի եդնա ընկավ, թե.— Փառք քեզ, աստվա՛ծ, դովլաթը ընչի՞ ճկատումն ա, որ էսքան դովլաթը էկել ա դրան, հալբաթ ինձանից եդնը րեխա ա ըլել, նրա ճըկատումն ա։

Գնաց րիկունը էդ մարդը քաղաք, տղի տուն։ Տեհան թե չէ, էկան փթաթվեցին իրան, տարան տուն։ էդ մարդը նոր էլած էրկու տղի ճակատին մտիկ արավ, տեհավ, որ ընդոնք էլ նրանցե բեդովլաթ են։ Մնաց, րիկունը տավարը որ էկավ, նրանց ճկատին էլ մտիկ արավ, տեհավ, որ նրանք էլ բեդովլաթ են, ամենից եդը շներն էկան, նրանց ճկատին էլ մտիկ արավ, տեհավ, որ բեդովլաթ են, ամենից եդը մի բոզ շուն էկավ, քաֆթառ, ճկատին մտիկ արավ, տեհավ որ՝ դովլաթը ճկատին։

Ռավոտը սկսեց ըղու ըլիլը, տղեն ասավ թե.— Մամի ջա՛ն, որ ըստիան գնում ես, էս բոլ ապրուստիցը տանում չե՞ս մորս հմա:

— Ի՞նչ եմ անըմ, որդի,— ասավ,— էն քու տեհած ապրուստը, ոնց որ տեհել ես, էլ ընենց կենում ա։

— Բա՛, մամի ջա՛ն, մի բան էլ չես ուզո՞ւմ։