Այս էջը սրբագրված է

— Ա՛յ որդի, քու տեհած շները կտորվել են, ուզում եմ, որ մի շուն տաս տանեմ։

Նոքարնուն ասավ.— Մի լավ շուն բռնեք, տվեք իրան։

Ասավ.— Չէ՛, որդի, ուրիշ շուն չեմ ուզում, էս բոզ շունը թե կտաս՝ կտանեմ։

— Մամի ջա՛ն, էդ բոզ շունը քաֆթառ ա, ընչի՞դ ա պետքը։

— Է՛ս եմ ուզում, էս տո՛ւ։

Շունը կապեցին, տվին իրան։

Շանը կապած գնալիս տեղը, տվարի միջով անց կենալիս, մի խամածին էրինջ շանը հարու էրետ։ Դովլաթը վախեց, շան ճակատիցը դուրս էկավ, մտավ էդ էրինջի ճակատը։

էն մարդը, որ տեհավ դովլաթը էրինջի ճակատին, շունը վեր էթող, եդ դնաց տղի տունը։

Տղեն ասավ.— Էդ ո՞նց որ եդ էկար, մամի ջա՛ն։

— Ա՛յ որդի,— ասավ,— շունը լավ չէիր կապե, ընդուր ետ էկա։

Տղեն ասավ.— Բան չկա, ռավոտը կկապենք կտանես։

Րիգունը ապրանքը, որ տան էկավ, ասին.— Բերեք մամի հմա մի բան մորթենք։

Ասավ թե.— Ա՛յ որդի, թե մորթում էս, էն էրինջը մորթի։ Բերին էն էրինջը մորթեցին։

— Գլուխը,— ասավ հարսին,— խաշ դի՛, ես ու իմ րեխեն գնալ պտինք ժամը, որ գանք խաշն ուտենք։

Հարսը խաշը պատրաստեց, էդիր կրակի վրա, որ էփի, ինքը գնաց ջուրը։ Չիմնու պուճուր րեխեն էկել էր, ու էրնջի դովլաթը որդի որ ա՝ ընդի պոկել էր ու դրել բերանը՝ կերել: Դովլաթը ընկեք էր էրեխի ճակատը։

Ժամիցը էկան հեր ու տղա, ասավ.— Հարսի՛, խաշը բի ուտենք։

Հարսը գնաց, խաշն էբեր, էդիր մամի աղաքին, մտիկ արավ, տեհավ, որ դովլաթը խաշի ճկատումը չի, ասավ. — Ո՞վ ա պոկե ըստիան։

Թե.— Էրեխեքն են պոկե։

Ապա ասավ.— Կանչի րեխեքին թող գան, մի տենամ։

Կանչեց, մտիկ արավ, տեհավ, որ պուճուր էրեխի ճկատումն ա դովլաթը։

Ասավ.— Ա՛յ որդի, ինձ շունը պետքը չէր, էդքան դովլաթը էդ բոզ շան ճկատումն էր, հարու էրետ էրինջը, դովլաթը փախավ, ընկավ էրինջի ճակատը, էրինջը ընդուր Համար մորթիլ տվի, որ