Ուխտն արավ ու ըղու ընկավ: Գնաց մի գյուղի մոտ. մութն էր, մի տան դռնից ձեն տվեց, թե.— Ով որ մայր աստվածածնի սուրբ տաճարը կսիրի, ինձ ղոնաղ ընդունի:
Պառավը նեքսից ձեն տվուց թե.— Որդի՛, ես ոնչինչ չունեմ, միայն դու որ սուրբ Մայրամ աստվածածնի անումը տվիր. արի՛, հմա ես ոնչինչ չունեմ։
Տղեն գնաց տուն։ Մի սհաթից եդը դուս էկավ դուռը, մտիկ արավ, որ քաղաքը լսի մեջ կորած ա, տուն մտավ, ասավ.— Դեդի՛, էս ինչպե՞ս ա, որ էս քաղաքի մեջը էսքան լուս ա վառած:
Պառավը պատասխանեց, թե․— Բալա ջա՛ն, թքավորը մի հալալ կաթնակեր աղջիկ ունի, նրա հըրսանիքն ա։
Էլի հարցրուց, թե.— Հալալ կաթնակե՞ր ա, թե՝ ո՞չ։
Պառավն ասեց.— Շատ հալալ կաթնակեր ա, նմանը աշխարքումը ըլիլ չի։
Տղեն տուն մտավ, մի սհաթիցը եդնա դուս էկավ դուռը, ծնկների վրա չոքեց ու լուսնակին ասեց.— Լուսը քեզանե, աղաչանքը ինձանե, եթե հալալ կաթնակեր ա էդ ախչիկը, հարսանիքը դառնա ինձ։
Ռավոտը ախչիկը պսակ տարան՝ ժամի դուռը բացվում չի, որ թքավորի ախչիկը մտնի, պսակվի բազրկանի տղի հետ:
Հարսնևորը գնաց թքավորին ասեց.— Ժամի դուռը բացվում չի, որ մտնենք ախչկանդ պսակենք, դուռը կոտրե՞նք, թե՞ եդ դառնանք։
Թքավորը պատասխանեց թե.— Մի՞թե աստծո դուռը կոտրիլ կարելի ա. ժամի դռանը թող ձեռ տան, ում ձեռի տակին բացվի, նրա հետ պսակեցեք, միք խանգարեցեք էդ հըրսանիքը։
Սաղ քաղաքը էկավ ձեռ տվուց, էդ դուռը բացվեց ոչ։
Թքավորը ռամչուն կանչեց, ասավ.— Էս ինչպե՞ս բան ա, որ ժամի դուռը բացվում չի, որ իմ ախչիկը պսակվի։
Ռամչին ասավ.— Թքավորն ապրած կենա, որ էս րիգունը հըրսանիքիցը տուն գնացի, ռամիս մտիկ արի, որ էդ հըրսանիքը եդ դառավ դըբա ֆլան պռավի ղոնախին։
Թաքավորն ասավ.— Գնացեք էդ ղոնախին բերեք։
Գնացին տեհան պառավի կտերը մի տղա նստած, շատ տկլոր էր. նազիրը իրա չուխեն վրեն գցեց, տարավ թքավորի կուշտը։
Թքավորն ասավ.— Ա՛յ տղա, ես որ իմ ախչիկը քեզ տամ, կառնե՞ս։
Տղեն ասավ.— Թե աստված կամեցել ա, կառնեմ։