Էջ:Հովհաննիսյանի թարգմանած բանաստեղծություները.djvu/2

Այս էջը սրբագրված է
*

(Պուշկինից)

Ո՛վ վարդ աղջիկ, գերի եմ ես,
Բայց կապանքից չեմ ամաչում.
Արքա-երգիչ սոխակն այսպես
Անցնում է կյանք դափնիներում
Հպարտ, չքնաղ վարդի մոտին
Գերության մեջ, սակայն անուշ,
Եվ յուր տաղերն երգում քնքուշ
Մութ, հեշտալի գիշերներին։
1880


ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏԿԵՐ

(Պուշկինից)

Այս ո՞ւմ խանդավառ միտքն է գուշակել
Ըմբռնել գաղտնիքը գեղեցկության,
Ո՞ւմ արդյոք, երկի՛նք, վրձինն է դրոշմել
Այս ըսքանչելի գծեր երկնարժան։

Այդ դու ես, հանճար… Բայց խորտակեցին
Սիրո տառապանք նորան. և անձայն
Աչքերը հառած յուր գործի վըրան՝
Հանգչում է արդեն բոցավառ հոգին…
1880