(Հյուգոյից)
Ուժգին հողմերը արձակ դաշտերում
Կանաչ ծառերի զարդերն են ցրվում,
Գոռում են, սուլում դառնաշունչ վայրագ
Եվ խաղացնում են բաց ծովում նավակ
Եվ սարսափ բերում մենակ ճամփորդին։
Դույնպես պատանի, անողոք բախտին,
Ճնշում է կյանքը մեզ խիստ հարվածով,
Խաղում է մեզ հետ անտարբեր ոգով,
Դույնպես ծաղրում է մեզ անողոքաբար։
Պատանի՛, դու որ գիտես վիշտ մարդկան
Պատանի՛, սիրտըդ բաց կարեկցաբար
Զգալու անելու կարիք դառնության,
Տե՛ս ծանր պիտույքն համայն աշխարհի,
Տես քո շուրջն ինչ ցավ, հառաչանք, կական…
Եվ տխուր, մռայլ այս ժամանակում
Կարո՞ղ ես չանսալ օտարի վշտին,
Բեռն համարել կարեկից զգացում,
Անձնատուր լինել միայն քո շահին։
Ո՛չ. պատվիրանը Հիսուսի պահած
Ա՛ռ դու երգեցիկ քնար քաղցրուղի,
Փոքրոգի և կույր երկյուղը թողած
Ե՛լ փարատելու կարիքն աշխարհի։
Արհամարհելով անեծքը մարդկան