Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/35

Այս էջը հաստատված է

քարոզչական թէ՛ քաղաքական, թէ՛ ստեղծագործական առումով ունեցել է որոշակի դրսեւորումներ, սակայն գրականագիտութիւնը գեղգիտական, հետագայում նաեւ քաղաքականքաղափարական, առումներով երգիծական եւ ժխտական վերաբերունք է արտայայտել ֆուտուրիզմի նկատմամբ, լաւագույն դէպքում այն դիտարկել իբրեւ ժամանակավոր մոլորութիւն կամ շեխում գրականութեան ճշմարիտ ուղուց»:

Մենք եւս շրջանի Թիֆլիսի մէջ իր նախաքայլերլը առնող այս ՛՛շարժումի՛՛ մասին, ատենին այս կարծիքը կազմած էինք միշտ մտածելով, որ իրա՛ւ շարժումը կ՛ըլլայ շարնակելի:

Սակայն ահա Գրիգոր Պըլտեան, անոր կողքին Դաւիթ Գասպարեան կ՛աշխատի աշխոյժ հանդերձանքով մը շղարել իրականության մեջ Իտալիոյ մէջ ծնած այս շարժումը, որ ատենին հասած է նաեւ Ռուսիա:

Թիֆլիսի մէջ ՛՛ֆուտուրիզմ ՛՛-ը սկսող Կարա Դարվիշը գրած է.

—«Ֆուտուրիզմը ժամակացութեան արտահյտութիւնն է»:

Քալանթարեանը կը գրէ.

—«Հայկական ֆուտուրիզմի պատմութիւնը Պըլտեանը շարադրում է ըստ հայ գրականութեան երեք կենտրոնների՝ Պոլիս, Թիֆլիս, Երեւան: Ընդհանրութեան մէջ գրականագէտի գլխաւոր արժանիքներից մէկը պէտք է համարել համեմատական լայն քննութիւնը, որ արեւմտահայ գրողի դէպքում կատարւում է Իտալացի հեղինակների, արեւելահայերի դէպքում՝ ռուս գրողների ստեղծագործութիւններից առաւել՝ նրանց տեսական դիրքորոշումների միջեւ: Կարեւոր է, անշուշտ, նաեւ ՛՛մոռացուած՛՛ անտեսուած՛՛ հեղինակների՝