պոէտիկայի առանձնայատկութիւններվ: Կարելի է ասել, որ յիշատակուած գրեթէ բոլոր պատմուածքներին բնորոշ են սիւժէն ու գործողութիւնների որոշակի լարուածութիւնը դրամատիկական են եւ որոնք արտայայտւում են ոչ այնքան արտաքին իրադարձութիւնների որքան հերոսների ներքին ապրումների մէջ: ՛՛Նարինջը՛՛ … մի ամբողջ վէպի նիւթ է: Խեչոյանի պատմուածքներում պատմողի կերպարը կարող է երկակի ըմբռնուել: Նա գրեթէ միշտ ներկայ է դէպքերին ոչ միայն իբրեւ հեղինակ—պատմող, այլ իբրեւ դէպքերի մասնակից… ուստի յաճախ հեղինակը նոյնանում է պատմող հերոսի հետ իբրեւ դէպքերի մասնակից:
Խեչոյանի բանարուեստը միասանական է թէ՛ վէպի, թէ՛ պատուածքի պարագայում: Ընդամէնը մէկ նրբագիծ կարող է հաստատել ասուածը: Սիրում է կրկնութիւնները (տրուած են օրինակները)»:
—«Ցանկացած ստեղծագործութիւն հեղինակի աշխարհայեացքի ու գեղագիտութեան արտայայտութիւնն է եւ դրա հաւասարապէս վերաբերւում է նաւ պատմուածքին: Այս իմաստով առանձնայայտուկ հետաքրքրութիւն է ներկայացնում Գուրգեն Խանջեանի պատմուածքը: Գրողի առաջին՝ ՛՛Շարժասանդուխտ՛՛ ժողովածուի պատմուածքներն աչքի են ընկնում ոչ սովորական սիւժէներով, որոնք բովանդակային իմաստով կրում են էքզիստենցիալիզմի փիլիսփայութեան, պոէտիկայի առումով՝ Ֆ. Կաֆկայի ազդեցութիւնը»:
—«Սովորական պատմութիւնը պատմուածք է դառնում այն դէպքում երբ հեղինակն այն մատուցում է գեղարուեստական ուշագրաւ հնարքների միջոցով, եւ յաճախ է»