պատահում, որ ընթերցողի ուշադրութեան կենտրոնում յայտնւում են հենց այդ հնարանքները: Մտայղացումների ու հնարանքների բազմազանութեամբ են առանձնաում Նորայր Ադալեանի պատմուածները»:
«Միջտեքստային ՛՛փուխառութիւնների՛՛ փոփոխութիւնների երեւոյթը շատ աւելի բնորոշ է երիտասարդ սերնդի ստեղծագործութիւններին (Ա. Պաչեան՝ ՛՛Ռոբիզոն ՛՛, Ա. Օհանեան ՛՛Կիկոսի վերադարձը ՛՛ եւ այլն) որոնց պատմուածքների վերնագրերը որոշակի տեսանկիւն ու զուգահեռներ են թելադրում:
Հ. Վարդումեանի պատմուածքներում գերակշռում է պատերազմի թեմա, Ս. Յարութիւնեանի պատմուածքներում ֆաբուլան յենւում է կենդանի իրականութեան եւ կենդանի հերոսների վրայ, որոնք թեթեւակի երգիծուած, բայց ռէալիստական կերպարներ են:
Ինքնատիպ է Կարինէ Խոտիկեանի ՛՛ Հինգ մեքենա՝ ճամբեզրից այն կողմ ՛՛պատմուածքի յղացքը: Պատմուածքում հինգ տարբեր մեքենաների ուղեւորները տարուած են իրենց անձնական—եսասիրական հոգսերով, հաւասարապէս անակրեկից վերաբերմունք են ցուցաբերում ճամբեզրին անբնականօրէն պառկած մարդու նկատմամբ, որին մեռած են համարում»:
«Կոմպոզիցիոն առումով հետաքրքրական օրինակ է նաեւ Ռուբեն Մարուխեանի ՛՛Արեւագոյն ձին՛՛ պատմուածքը: Ձին փոքրիկ Արմէնի երազանքն է, եւ երբ նրան յաջողւում է գիւղում ձի նստել, երազանքն իրականում է, եւ սկսւում է հեքիաթը: Մարուխեանը չի խօսում երեւակիայական