Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/41

Այս էջը հաստատված է

թերեւս առանձին ժանր է, բայց իմաստային առումով ֆանտաստիկայի հակապատկերն է»:

— «Հ. Թէքկէօզեանի պատմուածքներում ֆանդասմագորիկ իռացիոնալ ու միստիկ պատկերները գրեթէ անբաժանելիօրէն զուգորդուած են իրար, մի ոճ, որ ընդհանրական է նրա ստեղծագործութիւնների համար: Երիտասարդ արձակագիրներից ոմանք փորձում են գիտական հիմքի վրայ կառուցել իրենց ֆանտաստիկան, ինչպէս օրինակ Մելքոն Սիմոնեանի ՛՛Իկարօ՛՛ պատմուաքը»:

— «Այսօր պատմուաքներ են գրում (շատ—շատերը —Թ.Թ.) ի սկզբանէ մէնք յաւակնութիւն չունէինք նիւթը սպառելու, ուստի փորձեցինք մեր ասելիքը սահմանափակել մէկ երկու թռուցիկ դիտողութիւններով, որոնք կարող են ունենալ ճանաչողական նշանակութիւն»:

Այս բաժինին մէջ ժենիա Քալանթարեանը հայելիի մը ընդմէջէն ցուց կուտայ ներկայացուածը, միշտ պահելով գրական չափը, որ հեռու կ՛ըլլայ չափազանցութիւններէ: