Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/42

Այս էջը հաստատված է

Բ. ՄԱՍ ՛՛Եղեռնի Գրական Արձագանգները՛՛

1. Եղեռնական Իրադարձութիւնների Արձագանգները

Ակսելի Բակունցի Արձակում

Քալանթարեանը կը հաստատէ.

— «Իր սերնդակից երիտասարդների նման Գէորգեան ճեմարանի սան Ակսելի (Ալեքսանդր) Բակունցը, պատմական հայրենիքն ու արիւնակից եղբայրներին ազատագրելու ռոմանտիկ պատրանքներով տարուած, 1917թ. Նոյեմբերին իբրեւ կամաւոր մեկնում է ռազմաճակատ՝ մասնակցելու Առաջին աշխարամարտի կռիւներին»:

Այսօրէն դիտելով, սիրելի Քալաթարեան, երէկի այդ ճակատ մեկնելու հուրը հայ երիտասարդներու մօտ կարելի է կոչել ռոմանտիկ պատրանքներ, բայց եթէ մեր սերունդը եւս այդ երէկը ապրեր՝ պիտի մեկնէր ռազմաճակատ երբ մեկնողները հազարներով մինչեւ Հայաստան եկան Ամերիկաներէն ու ինկած մեծ պետութիւններու խարդաւանքին զոհ: Բակունցին կամաւորագրուիլը այդ օրերուն իր տարապայման հայրենասիրութիւնը հռչակած կ՛ըլլայ ո՛չ միայն գրիչով՛ այլ նաեւ զէնքով:

Դուք իսկ կը հաստատէք, որ կամաւոր զինուոր Բակունցը էրզրումի ՛՛Ուչեպնայա Քոմանտա՛՛ —ում սովորելուց յետոյ ՛՛մասնակցում է էրզրում—Սարիղամիշ—Ղարս—Սելիմ—Արդահան—Սարդարապատ շղթայով շարունակուող բոլոր մարտերին եւ մինչեւ 1918թ. Հոկտեմբերիը մնում է բանակում՛՛: