Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/5

Այս էջը հաստատված է

մէջ միշտ ունի խորհուրդ մը՝ ընթերցողը մղելով խորաչափելու կարդացածը:

Ուրիշ մտածելու խօսքեր եւս կային այս էջերուն վրայ, որոնցմէ չեմ ուզեր զրկել ընթերցուղները.

— «Այս սիրելի — սարսափելի, խելացի — խելագար, հասկանալի աշխարհում՝ դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մերկացած նեարդը գրող:

Սպիտակ թղթի առջեւ ամէն վայրկեան կարելի է կաթուածար լինել»:

Տակաւին՝ այլ առակ լուարուք.

—«Գրականութիւնը աշխարհի ազնուանալու տառապալից ճիգն է: Դա գրականութեան կոչումն է ի ծնէ: Ինչպէս ստրկորդիները ծնում են ստրութեան մեջ, այդպէս էլ ամէն մի գրող յայտնտում է թիապարտի նստարանին»:

Այս տողերը զսպանակի՝ լարուած զսպանակի վերածեցին զիս:

Կարծէք չէր բաւեր այսքան, երբ տոմսի 5 — րդ էջին վրայ կարդացի.

— «Մաշակոյթի պատասխանատուութիւնը աշխարհի ճակատագրի մէջ վիթխարի է»:

Նաեւ.

—«Գիտե՞ս ինչ, կեանք է՝ եւ մի՛ ակնկալիր անփոթորիկ ծով. եւ եթէ խորտակւում ես՝ մեղքը քոնն է եւ ոչ թէ փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ո՞ւր է խարի՛սխդ...»:

Այս հարցին՝ միտքէս բարձր ձայնով պատասխանեցի, խարիսխիս Հայաստանն է: