Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/50

Այս էջը հաստատված է

Գ. ՄԱՍ

՛՛ Հրանտ Մաթեւոսեանի արձակը զուգահեռների մեջ՛՛


Այս հատորին 169—րդ էջէն տանք Հրանտ Մաթեւոսեանի սկզբունքը հաստատող տողերը.

«Ինձ համար իւրանքանչիւր իրական մարդ աւելի թանկ է քան բոլոր տեսակի վերացարկումները, որովհետեւ վերացարկումներից են գոյանում գումարտակները, այսքան մարդ է զոհուել: Իւրաքանչիւր իրական մարդ դարերի աշխատանք է, հազար տարուայ գոյութիւն, ծմակուտցի ցանկացած մարդու մէջ Շեքսպիրեան ողբերգութիւն կայ, Շիլլէրեան ճախրանք, Տոլստոյական մաքրութիւն, էլ ինչո՞ւ պիտի մարդ յօրինեմ, կեանք յօրինեմ: Ես իմ երկրի լուսանկարիչն եմ, վաւենրագրողն եմ, եւ ինձ լիովին բաւարարում է եղած կանքը»:

Նկատի ունենանք այս սկզբունքը, եւ յայտնենք թէ Քալանթարեանի կը գրէ.

«Վուլֆ—Մաթեւոսեանի զուգահեռի առիթը Վուլֆի ՛՛Երկրի Ոստայնը՛՛ վիպակի վերընթերցումն է: Վուլֆի այս երկի եւ Մաթեւոսեանի ՛՛Ծառերը՛՛ վիպակի առնչութեան միտքը ծնւում է անմիջապէս: Կառուցուածքային որոշակի նմանութիւնը երկու վիպակի հերոսուհիների մենախօսութիւնը, նրանց անցած կանքի վերյուշը եւ ընդհանուր ոգին կարող են այն տպաւորութիւնն ստեղծեել, թէ Մաթեւոսեանն անվերապահօրեն ազդուել է Վուլֆից այն պարզ պատճառով, որ հակառակը լինել չէր կարող»:

Ինչո՞ւ: