Քանի որ Թմաս Վուլֆի յիշեալ երկին ռուսերէն թարգամության լոյս տեսած 1971-ին, իսկ Մաթեւոսեանի ՛՛Ծառը՛՛ վիպակը լոյս տեսած է 1975 թ.-ին: Վուլֆի Մաթեւոսեանէն ազդուած ըլլալը կը բացառուի: Կը մնայ քննել Մաթեւոսեանի հարցը: Արդեօք Մաթեւոսեանը կարդացա՞ծ էր Վուլֆի գործին ռուսերէն թարգմանութիւնը: Եթէ այո՝ ապա որպիսին է ազդեցութեան հարցը:
Քալանթարեանը կը պարզաբանէ.
—«Բուն գաղափարական հարցադրումների իմաստով տարբեր են վիպակները: ՛՛Երկրի Ուստայնը՛՛ վիպակի հերոսուհի Էլայզան յիշում է անցած կեանքի տարբեր դրուագներ, որոնք մի գաղափարի շուրջ են կենտրոնանում եւ ընդհանուր պատկերացում են տալիս Ամերիկեան բարքերի մասին:»
՛՛Ծառերը՛՛ վիպակի հերոսուհու ամբողջ մենախօսութիւնը կենտրոնացված է մի որոշակի գաղափարի՝ առնական ուժի, վրիժառու կամքի, կեանքի հանգամանքներին համապատաասխան ճկուն վարքագիծ ունենալու շուրջ:
Տարբերութիւնը յստակ է: ՛՛Ծառեր՛՛—ի մայրը յատուկ դիրքորոշում ունի կյանքի նկատմամբ, նա մերժում է չէզոք կեցուածքը, թուլութիւնը, խեղճութիւնը, անտարբերութիւնը, նման յատկանիշներ ունեցող մարդկանց մասին ասում է. ՛՛Ծառերի պես կան, ոտի վրայ փտում են: Աշխարհի ոչ չարն են հասկանում… ոչ բարին… ծառի, թփի, ինչ ասեմ լծկանի, ինչ ասեմ, խոտի պէս կան, չար ու բարու ցաւը իրենցը չի, ում լուծն էլ լինի, լծկանն իրենց են, այո, ով հացւոր՝ իրենք հաց, ով լծող՝ իրենք լծկան, ով ացնաւոր՝ իրենք ծառ»: