Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/54

Այս էջը հաստատված է

քայքայուած գիւղը իր բազմաթիւ հոգսերով եւ արաջին հերթին՝ մարդկային ճակատագրերով գրաւում էր Խորհրդային գրողների՝ Վ․ Աստաֆեւի, Վ․ Բելովի, Վ․ Շուկշինի, Վ․ Ռասպուտինի եւ էլի շատերի ուշադրութիւնը, եւ Մաթեւոսեանը նրանց սերնդակիցն էր ու վաստակակիցը ու նրանց կողքին հայ գրողի անունը հնչում էր նոյն հզօրությամբ։ Պատերազմի եւ պատերազմից յետոյ եկած սերնդի մասին էին գրում այս գրողները: ՛՛Պատերազմը տղամարդկանց քչացրեց եւ զարմանալիօրէն գրողի համայնքի մարդիկ իրար կապուեցին: Իմ տպաւորութեամբ էնպէս էր, որ բոլորը բոլորի հայրերն էին եւ բոլորը բոլորի մայրերն էին՛՛- յիշում է Մաթեւոսեանը: Պատերազմից յետոյ այս համերաշղութեան փլուզումն էր սկսվում գիղւում, ստեղծւում էր նոր իրավիճակ։ Եւ յիշեալ գրողներն այդ իրավիճակի տարեգիրներն էին։ Լայնածաւալ Խորհրդային երկրում ուր արագօրէն զարգանում էին գիտութիւնն ու արդիւնաբերութիւնը, գրողը շարունակում էր պահպանել իր կարեւորորութիւնը… Այսպէս կոչուած՛՛ գիւղագրութեան՛՛ առաջացումը Մաթեւոսեանը համարում էր կեանքի թելադրանք եւ հիմնաւորում Վալերի Ռասպուտինի խոսկորով, թէ գիւղագրութիւունը՛՛ ընդունակ եղաւ ճշգրիտ գտնել նէարդային վերջոյթները այն վիթխարի մարմնի, որ մենք անուանում ենք ժողովուրդ՛՛։ ՛՛Տաշքենդը՛՛ հենց ժողովրդի տարեգրութիւնն է, որն ընդգրկում է յետպատերազմեան հայ գրողի կեանքը, ուր սակայն պատումը անդրադարձնում է ոչ այնքան արտաքին դէպքերը, որքան դրանք արձագանքները մարդկանց հոգիներում»։