հանրայայտ փիլիսոփաներեն են, այլ իրականութեան վերացարկումից ծնուած խոհը։
Այլ է Հրաչեայ Թամրազեանի բանաստեղծութիւնների գաղափարական հիմքն ու պոէզիան։ Թւում է թէ միջնադարագէտ բանաստեղծի համար քրիստոնէական աշխարընկալումը աւելի քան հասկանալի կը լինէր, բայց եթէ նրա պոէզիան սնող ակունքներից մէկը միջնադարն է, ապա միւսը 20–րդ դարի մոդեռն բանաստեղցծութիւնն է։ Բանաստեղծների այս շրջանակին մէջ Թամրազեանին ներառելը պայմանաւորուած է աւելի հոգեւոր (ոչ կրօնական իմաստով), իրականութիւնից վերացարկուած պոէզիա ստեղծելու հանգամանքով։ Նրա գրիչը եւս շարժւում է արտաքինից դէպի ներքինը, եւ հոգեւորի իմաստաւորման ճանապարհին նրան օգնութեան են գալիս քրիստոնեական խորհրդանիշներն ու յղումները»։
–«Թադեւոս Տոնոյեանի ՛՛Երկնքից աոաջ՛՛ բանաստեղծական ժողովածուն, որտեղ քրիստոնէական խորհրդանիշներն ու արտատեքստային յղումները Հօրն ուղղուած... ժամանակավրէպ չե՞ն բազմիցս արծարծուած կրօնափիլիսոփայական գաղափարները, հոգեւոր բանաստեղծութեան ժանրաձեւերի՝ աղօթքի, շարականի, սաղմոսի կիրառութիւնը պարտադրո՞ւմ է արդեօք հոգեւոր բովանդակութիւն, թէ՞ աւանդական ժանրերը կարելի է կիրաոել նոր բովանդակութեամբ եւ վերջապէս, նման հարցադրումները չե՞ն կաշկանդում բանաստեղծների ստեղծագործական ազատութիւնը, վտանգ չե՞ն ստեղծում նոր կաղապարների համար։ Այս հարցերը չունեն միանշանակ պատասխան, բայց քննադատութիւնը, այնուամենայնիւ չի կարող շրջանցել նման խնղիրները»։