3. Համօ Սահեանի ստեղծագործութեան արդիականութիւնը
ժենիա Քալանթարեաևը կը հաստատէ.
–«20-րդ դարի երկրորդ կէսի հայ պոէզիայում տիրապետող գլխաւոր ուղղութիւեններից մէկը կապուած է Համօ Սահեանի անուան հետ։ Նա կանգնած է դասական աւանդների շարունակման ու գարգացման ուղու վրայ։ Նրա պոէզիան յենւում էր ժողովրդական ակունքների, ժողովրդական բանահիւսութեան ու մտածողութեան, բնութեան ու բնական մարդու պատկերման սկզբունքների վրայ»:
Ես պիտի ըսէի.
–Հողաբոյր էր Սահեանի բանաստեղծութիւնը՝ իր մէջ ամբարած հայկական լեռնաշխարհի բոլոր ծաղիկներուն բոյրերը։
Քալանթարեանը կը շարունակէ.
–«Բանաստեղծի մահից անցել է 20 տարի, եւ նա իր վաստակով կանգնած է նոր ժամանակների քննութեան առջեւ, եւ հարց է առաջանում նուազե՞լ է արդեօք նրա բանաստեղծութիւնների գեղագիտական ու ճանաչողական նշանակութիւնը։
Համօ Սահեանը քնարերգու բանաստեղծ է, իսկ քնարերգութեան թեմաները, կարելի է ասել, յաւերժական են»։
Անշուշտ յաճախ շեշտուած է նոյն Քալանթարեանի կողմէ, որ կարեւոր է նաեւ յոյժ կարեւոր՝ թեման մատուցելու ձեւը, թեման Կոմիտասեան մեղեդիով շղարշելու հմտութիւնը, որ դարեր կը բերէ իրեն հետ։
Ահա՛, Համօ Սահեանը.
–«Լեռներդ գնում, մտնում են երկինք
Ձորերդ գալիս կիրճերն են մտնում։