Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/70

Այս էջը հաստատված է

աճել—ծայետոյ ւաւուելոց յետոյ մեծ պայթիւնով տրոհուելուց, մի ակնթարթում հանգչելուց յետոյ՛՛ գնալու, է դէպի նոր փուլի սկիզբը։

Սակայն ի տարբերութիւն, այսպէս կոչուած, մատերիալիստական ըմբռնումների, որի հիմքում դրուած է նիւթը, Խեչումեանն առաջարկում է կեանքի նորոգութիւնն սկսել ոգուց, որն իր համար մարմինյ կը գտնի։ Գրողի կարծիքով, ինչքան էլ երկար ժամանակ ժողովուրդը քրիստոնեութիւնն է դաւանել (ինքն ասում է քրիստոնեական վարդապետութեան ազդեցութիւնն է կրել) այնուամենայնիւ, միստիկ ծեսերով Մհերին Ագռաւաքարից հանելուց յետոյ ՛՛Մարմինները նորովի պիտի յարութիւն առնէին, պիտի հագնէին հոգիները եւ իրենց ներկային հակառակ՝ հոգին դուրսը պիտի լիներ, մարմինը՝ ներսը, հոգու աչքը սկսելու էր տեսնել (էջ 215)՛՛ :

Սա չի՞ նշանակում արդեօք, թե նիւթի նկատմամբ պաշտամունքի յաղթահարումը միայն կը փրկի մարդկային սերունդներին, եթէ նկատի ունենանք, որ Խեչոյեանի կարծիքով Մհերը Ագռաւաքարում ամփոփել է ՛՛Համազգային յիշողութեան հոգեւոր բովանդակութիւնը՛՛:

Խեչոյեանը Մհերի արարքներին չի նայում իբրեւ եղած վերջացած պատմութիւն, այլ դիտում է իբրեւ մի յաւերժական խորհուրդ պարուևակող երեւոյթ, իբրեւ Հայասա երկրի, յետոյ էլ Ուրարտու պետութեան հաւատամքի սուրբ գիրք, որպէս սերունդների միջեւ ըևդհատուող ժամանակի ամբողջութիւն, որպէս իշխանական Մեծ տան յարահոս կեանքի կրօնամիստիկ մի ամբողջ կարգակառոյց, որ ոչ սկիզբ ունէր, ոչ էլ վերջ (էջ 301) :