Էջ:Հրանտ Մաթեւոսեանը եւ Ընթերցողները, Թորոս Թորանեան.djvu/71

Այս էջը հաստատված է

Վերջին հաշուով, հայ ժողովրդի պատմութիւնն էլ Մհերեան կեանքի նորոգութեան մտքի կնիքն ունի իր վրայ, որովհետեւ պարբերաբար կայացել է ու փլուզուել, կրկին նորոգուել եւ կրկին փլուզուել։ Եւ եթէ կայ ժողովուրդն ու ապրում է, ուրեմն իսկապէս նման ընթացքը յաւերժական է»։

Քալանթարեանի վերջնական եզրակացութիւնը այս մասին.

-« ՛՛Մհեր Դոան Գիրքը՛՛ վէպում Լեւոն Խեչոյեանը հայկական ժողովրդական էպոսում եւ մասնաւորապէս Մհերի կերպարում բացայայտում է օրինաչափութիւններ, որոնք ժողովրդի՝ հազարամեակների ընթացքում կուտակած փորձի արդիւնք են, ընկած են մեր ինքնութեան հիմքում ու շատ կողմերով կենսունակ են նաեւ այսօր»։

Այո, ըստ մեզի եւս այդպէս է։

5. Բանաստեղծական «Խաղ»՝ լուրջ թեմաներով

ժենիա Քալանթարեանի տեսադաշտը կ՛ընդգրկէ նաեւ սփիւռքի մէջ կայք հաստատած Սոնա Վան բանաստեղծուհիին գործերը, որով կը հաստատէ.

–«Պոէզիայի էութեան վերաբերեալ կարելի է բազմաթիւ սահմանումներ կամ, աւելի ճիշդ, բնութագրումներ յիշել, բայց դա աւելորդ է, քանի որ ամէն մի նոր բանաստեղծ ինքնահաստատման ճանապարհին հաստատում է խախտել նախկին սահմանները եւ գնալ զարտուղի արահետով։ Մեր տպաւորութեամբ նման սահմանախախտ է ձգտում դառնալ (կամ արդէն այդպիսին է) նաեւ Սոնա Վանը։ Այդ մասին նա ինքն է յայտարարում.