Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/27

Այս էջը սրբագրված է

կուսակցական մարմինների մէջ, ուր իրանք չէին կարող ունենալ մուտք ու մասնակցութիւն:


Այս ցաւոտ խնդրի մասին եւս կազմել եմ անցեալ ամառ՝ պատասխանաաու մարմնի յանձնարարութեամբ ու ընդհանուր ժողովին ներկայացնելու համար՝ մի ընդարձակ զեկացագիր: Զեկուցագիրս կարդացել է Պօլսում գումարւած Շրջանային ժողովի մէջ: Այստեղ բաւականանում եմ այս մի քանի տողով միայն:


20. Նոյեմբերին ընդհանուր զինադադար յայտարարւեց. Գերմանիան ու իր ցինակիցները պարտւած էին, ջարդւած յաղթանակը դաշնակիցներինն էր:


Գերմանական զօրքերը հապճեպ հեռացան Վրաստանից. սկսեցին քաշւել դէպի իրանց նախկին սահմանները նաեւ թուրքերը: Ամսի վերջին Բաթում ափ իջան առաջին անգլիական զօրքերը — մեր դաշնակիցների զօրքերը:


Յոյսերի նոր դուռ էր բացւում մեր առջեւ: Թւում էր թէ մեր գրութիւնը Անդրկովկասում պիտի փոխւի արմատօրէն, — փոխւի դէպի լաւը- չէ՞ որ յաղթողները ու գերմանացիներին Թիֆլիսում փոխարինողները մեր զինակիցներն էին, չէ՞ որ մենք էլ կռւել էինք իրանց շարքերում ընդհանուր թշնամիներից մէկի՝ Թիւրքիայի դէմ: Բնական էր յուսալ, թէ մենք պիտի վայելենք անգլիացիների առանձին բարեացակամութիւնը ու որոշակի տարբերւենք վրացիներից, որ այնքան ֆլիրտ էին արել գերմանների հետ ու մանաւանդ ազրբէյջանցիներից, որոնք պարզապէս անցել էին թուրքերի կողմը:


Դարձեալ սխալւած էինք. անգլիացիները չարին այդ տարբերութիւնը: Կարճես չգիտէին կամ մոռացել էին, թէ մենք իրանց դաշնակիցներն ենք, իսկ վրացիների ու ազրբէյջանցիների հանդէպ ցոյց տւին այնպիսի մեծահոգութիւն, որ միանգամայն անսպասելի, մասամբ իսկ անհասկանալի էր մեզ համար:


Իհարկէ, գանգատեցինք դառնօրէն անգլիացիներից, ասինք ապերա՛խտ են այս մարդիկ: Դա ամենահեշտ միջոցն էր՝ մեզ անհասկանալի երեւոյթները բացատրելու համար: Ապերախտ են, ասինք, ու սրտերս թեթեւացրինք, այլեւս չորոնեցինք այդ ապերախտութեան աղբիւրները:


21. Դեկտեմբերի սկզբներին ծագեց կարճատեւ հայ-վրացական պատերազմը:


Երբ թուրքական բանակը՝ Ալեքսանդրօպօլի վրայից անցնելով՝ հասաւ մինչեւ Փամբակ ու գրաւեց Ղարաքիլիսան, վրացիները օգտւեցին հանգամանքից ու զօրք մտցրին հայկական Լօռին: Պատրւակը այն էր, թէ ուզում են կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը դէպի Թիֆլիս: Բայց թուրքերի հեռանալուց յետոյ էլ վրացիները չուզեցին դատարկել