Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/33

Այս էջը սրբագրված է

1918 թւականին ջախջախւած Թիւրքիան երկու տարի ձգած էր հանգիստ, առանց պարտութեան հետեւանքները ձեւակերպելու ու նոր դրութիւն հաստաաելու համար միջոցներ ձեռնարկելու: Այդ երկու տարւայ ընթացքում թուրքերը շունչ քաշեցին, կազդուրւեցին: Հանդէս եկան երիտասարդ, ձեռներէց ու հայրենասէր զինւորականներ, որոնք Անատոլիի խորքերում սկսեցին արագօրէն վերակազմել բանակը: Թուրքերի մէջ ուժգնօրէն արթնացել էր ազգային գիտակցութիւնը ու ինքնապաշտպանութեան բնազդը: Սեւրի դաշնագրին պէտք է հակադրէին ռազմական ոյժ, որպէսզի ապահոված լինէին իրանց ապագան գոնէ փոքր Ասիայում: Պարզ է, որ այդ հակադրութիւնը հանդէս պիտի բերւէր ոչ այնքան հիւսիս-արեւելքում, որքան հարաւ-արեւմուտքում: Բայց այնտեղ կենդրոնանալու ու Յունաստանի դէմ ճակատ պահելու համար պէտք էր կանխապէս ապահովէին իրանց թիկունքը հայկական սահմանների վրայ: Գուցէ կարիք ունէին զէնքի ու զինամթերքների, որ մենք ամբարել էինք Ղարսի ու Ալեքսանդրօպօլի պահեստներում: Գուցէ եւ այն, որ պահանջ էին զգում փորձելու իրանց ոյժերը նախ թոյլ հակառակորդի վրայ, որպէսզի ինքնավստահութիւն ձեռք բերէին աւելի մեծ ու դժար ձեռնարկի համար...


Ոչ ոք չի կարող հաստատել, թէ այդ տարամադրութիւններն ու արտադրութիւնները թուրքերը իրօք ունէին բայց հաւանական է որ ունենային, աստի եւ հաւանական է որ պատերազմը անխուսափելի էր քանի որ նա պէտք էր թուրքերին):


Այս ենթադրութիւններով հանդերձ մի փաստ մնում է անհերքելի, աղաղակող. մենք չենք արել այն ամէնը, ինչ որ պէտք է անէինք — պարտական էինք անելու — պատերազմից խոյս տալու համար: Անկախ նրանից, թէ որքան կյաջողէինք մենք պէտք է փորձէինք հաշտութեան լեզու գտնելու թուրքերի հետ: Սա՛ է, որ չենք արել:


Ու չենք արել շատ պարզ, բայց նոյնչափ էլ աններելի պատճառով. մենք անտեղեակ ենք եղել թուրքերի իսկական ոյժի մասին ու շատ վստահ ենք եղել մեր սեփական ոյժերի վրայ: Այստեղ էր հիմնական սխալը: Չէինք վախենում պատերազմից, որովհետեւ վստահ էինք թէ կհաղթենր: Անփորձ ու տգէտ մարդկանց յատուկ անփութութիւնով, մենք տեղեկութիւն չունէինք թէ ինչ ոյժեր են կազմակերպել թուրքերը մեր սահմանագլխին եւ չէինք զգուշանում: Ընդհակառակը, Օլթիի հապճեպ գրաւումը ձեռնոց էր, որ կարծես դիտմամբ նետում էինք թուրքերի երեսին, կարծես ինքներս որոնում էինք ու ցանկանում պատերազմ:


Երբ սահմանի վրայ զինական ընդհարումները սկսւած էին արդէն, Թուրքերը առաջարկեցին մեզ տեսնւել ու բանակցել: Մենք մի արհամարհական ժեստով մերժեցինք առաջարկը: Եւ դա մեծ յանցանք էր: Ոչ այն մտքով, որ վստահութիւն կար թէ բանակցութիւնները հաջողւելու էին անպատճառ, այլ այն մտքով, որ մի խաղաղ ելք գտնելը անկարելի չէր (անհաւանական, բայց ոչ անկարելի): Յամենայն դէպս,