Խորհրդային իշխանութիւնը, — ոչ, պարտութիւնը կանխորոշւած էր ու անխուսափելի (մանաւանդ Վրաստանի անկումից յետոյ): Մենք կարող էինք կոտորել Հայաստանում եղած բոլոր բօլշեւիկներին (եւ դժար բան չէր դա, եթէ ապստամբութիւնը մի քիչ կազմակերպւած լինէր)․ բայց այնտեղ էր Ռուսաստանն իր կարմիր բանակով, եւ հայ գիւղացիութիւնը չէր — ոչ էլ Հ. Յ. Դաշնակցութիւնը — որ պիտի դիմադրէին նրանց: Ուզում եմ ասել միայն, որ ապստամբութիւնը իր իսկ ներսը կրում էր արդէն պարտութեան սաղմը, որովհետեւ հաւատ չունէր յաջողութեան:
34. Ապրիլի 2ին երբ բօլչեւիկները հասել էին արդէն Քանաքեռ ու
բռնել մայրաքաղաքի վրայ տիրող բարձրութիւնները՝ դատարկեցինք
Երեւանը ու Բաշ-Գառնիի վրայով անցանք Դար-Ալագեազ:
Ապսաամբների, կուսակցականների ու մարտիկների հետ էր նաեւ
մի ահագին ամբոխ — հազարներով ու հազարներով ահաբեկւած մարդիկ,
որոնք հաշիւ չէին տալիս իրանց, թէ ո՞ւր են գնում եւ ինչի՞ համար
գնում:
Անխուսափելի պարտութիւնը կատարւած փաստ էր արդէն: Այն,
ինչ որ տեղի ունեցաւ յետագայ երկու - երեք ամիսների ընթացքում
Դար-Ալագեազի ու Զանգեզուրի մէջ՝ պայքար չէր այլեւս, այլ հոգեվարք:
Երեւանի անկումից յետոյ, Լեռնահայաստանի խորհրդացումը՝
օրերի խնդիր էր միայն եւ մեր ներկայութիւնը թերեւս արագացրեց —
ասում եմ որոշ վերապահումներով — իրերի բնական ընթացքը:
Մենք կարծում էինք թէ՝ անցնելով Լեռնահայաստան՝ կուժեղացնենք
տեղացիներին, մի բան կաւելացնենք նրանց դիմադրական
կարողութեան վրայ: Հաշւի չէինք առել, որ պարտւած, կագմալուծւած
ու նահանջի ճամբան բռնած խումբերը — եւ մանաւանդ սարսափահար
ամբոխը կարող են առաջ բերել միայն լքում ու յուսահատութիւն:
Տեղացիները խէթ աչքով նայեցին մեզ, անհիւրընկալ եղան. աւելի
գոհ կլինէին. եթէ ամենեւին եկած չլինէինք, մանաւանդ որ ուտում
էինք իրանց վերջի պատառ հացը:
Ակամայից շփօթ էինք մտցրել տեղական կեանքի մէջ:
Ծագել էր մի խուք հակառակութիւն՝ եկւոր ու տեղական իշխանութիւնների
միջեւ։ Կազմւում էին, լուծւում, նորից կազմւում ու իրար
փոխարինում զանազան անուններ կրող մարմիններ, որոնցից ոչ մէկն
էլ իրական իշխանութիւն չէր ներկայացնում:
Մարտական թափը հալչում էր ու պակասում օր օրի վրայ: Եկւոր
զինւորների մի մասը, անօթի ու դժգոհ տեղացիներից, տուն
վերադառնալու մասին էր մտածում միայն․ տաճկահայ խմբերը (զինւած
ու անզէն) ձգտում էին օր առաջ Արաքսի ափը հասնել ու Պարսկաստան
անցնել: Տեղացիները տեսնում էին զօրքերի քայքայւած վիճակը, տիրող
անիշխանութիւնը ու կասկածում էին իրանց կատարեալ անզօրութեանը
վրայ՝ շեմքի վրայ կանգնած բօլշեւիկների հանդէպ: