Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/45

Այս էջը սրբագրված է

զանգւածային ներգաղթներ (յատկապես՝ հայկական վիլայէթներից ազատւած գիւղացիութեան ներգաղթը): Միւս կողմից, պակաս արգելք չի ներկայացնում նաև Անդրկովկասից դուրս գտնւող գաղութային հատւածների սօցիալական դէմքր — մանր քաղքենիութիւն, որ տնտեսապէս կապւած է առևտրական կենտրոնների հետ ու չի կարող՝ սահմանափակ թւից աւել՝ ապրուստ գտնել Հայաստանի պէս աղքրատ ու աւեր գիւղացիական երկրում:


Ընդհանուր առմամբ՝ դրսեցի հայերը պետական տարր չեն այսօրւայ Հայաստանի համար:


Եւ որքան երկար տեւի ներկայ դրութիւնը, այնքան աւելի պիտի խորթանան ու օտարանան, անպէտք դառնան: Իբրեւ ազգային տարր, թերեւս մի առ ժամանակ ներկայացնեն որոշ արժէք (եւ սա մեծապէս կախւած կլինի նրանից, թէ որքան ընդունակ կլինենք կազմակերպւելու՝ ազգային կապն ու գիտակցութիւնը կենդանի պահելու համար գաղութների մէջ)․ բայց իբրեւ պետական տարր մնում են միայն Հայաստանի հայութիւնը եւ այն խոշոր հատւածները - գլխաւորապէս գիւղացիութիւնը — որ գտնւոմ են Հանրապետութեան դրացի Վրաստանում ու Ազրբէյջանում: Սրանց վրայ պիտի յենւի ու սրանց համար հաստատւի հայ պետութիւնը:


Գաղութային հայութիւնը — լաւագոյն դէպքում - մնալու է իբրեւ օժանդակող ոյժ (այն էլ շատ համեստ չափերով) ու մի տեսակ պահեստ՝ անորոշ ապագայի համար:


Այսօր հայ քաղաքական մտքի անմիջական հոգատարութեան առարկան պիտի լինի գոյութիւն ունեցող հանրապետութիւնը՝ նրա մէջ ու նրա շուրջ ապրող հայ ժողովուրդը:


Ընդգծում եմ ուժգնօրէն այս նախադասութիւնը ու յանձնում ձեր առանձին ուշադրութեան, որովհետեւ սա պիտի լինի մեր ապագայ անելիքի ելակէտը:


Ինչ դիրք պիտի բռնի մեր կուսակցութիւնը այդ Հանրապետութեան, նրա րեժիմի ու կառավարութեան հանդէպ:


Հանրապետութիւնը անկախ չէ, նա կազմում է դաշնակցական Անդրկովկասի ու ապա՝ դաշնակցական Ռուսաստանի մի մասը. փաստօրէն՝ մի ինքնավար նահանգ է Հայաստան, Մոսկւայի հսկողութեան ու հրամանատարութեան տակ:


Այս դրութիւնը կարո՞ղ է արդեօք բաւարարել մեր կուսակցութիւնը, սա՞ է արդեօք մեր քաղաքական իդէալը:


— Հարկէ, ոչ:


Վերեւում յիշատակեցի արդէն, որ 1918թ. գարնանը Հ. Յ. Դաշնակցութիւնը ակամայ ձայնակցեց Ռուսաստանից անջատւելու