խմբակցութիւն, որ կարողանայ՝ իր ոյժերով ու իր վրայ յենւած՝ դիկտատուրա հաստատել։ Մեր երկրում կայուն դիկտատուրա կարող է իրականացնել միմիայն դրսի, օտար ոյժը, բայց ոչ երբեք՝ տեղականը: Մեր երկիրը կարծես յատկապես ստեղծւած է դեմօկրատական իրաւակարգի համար եւ պակասում է մի բան միայն՝ քաղաքական դաստիարակութիւն ու պետական կեանքի վարժութիւն: Այդ մեծ պակասը դժարացնում է իսկական ռամկավար կարգեր հաստատելու, բայց չի կարող յենարան դառնալ ներքին դիկտատուրայի համար:
Խորհրդային Դաշնակցութեան, ուրեմն եւ Հայաստանի Հանրապետութեան
մէջ սօցիալ-տնտեսական կեանքը վերաշինւում է (կամ փորձ
է արւում վերաշինելու) կօմմունիստական սկզբունքներով:
Համարու՞մ ենք մենք հարկաւոր ու օգտակար այդպիսի մի
քաղաքականութիւն Հայաստանի համար:
Ոչ, չենք համարում:
Եւ սա միանգամայն անկախ նրանից, թէ մեր կուսակցութեան
դաւանած սօցիալիզմը որքան գիտակցւած ու մարսւած է, ո՞րքան
համապատասխանում է կուսակցական իրական կազմին ու հաւաքական
մտայնութեանը: Ես, որ առանց տատանւելու գրում եմ այդ կտրուկ
«ոչ»ը — իմ աշխարհահայեցողութիւնով ես շատոնցւայ ու անուղղելի
կօմմունիստ եմ, բայց գիտեմ, որ ոչ միայն կոմմունիստական, այլեւ
պարզ սօցիալիստական կարգերը անհանդուրժելի են այսօրւայ
Հայաստանի համար:
Հայաստան չի հասունացած սօցիալիզմի համար ու չունի օբյէկտիւ
տւեալների այն մինիմումը, որ կարողանար արդարացնել փորձը: Ամէն
մի ճիգ այդ ուղղութեամբ կանխօրէն դատապարտւած է ան յաջողութեան
ու յանցանք է՝ յատկապէս հայ աշխատաւորութեան հանդէպ:
Այս խնդրի մասին էլ ընդարձակօրէն գրել եմ անցեալ տարի նոյն
«ճակատամարտի» մէջ: Բաւականանում եմ այս մի քանի կարճ տողերով
միայն, վստահ լինելով որ այս կէտում տարաձայնութիւն չկայ մեր
մէջ:
Այսպիաով՝ Խորհրդային Հայաստանի ո՛չ քաղաքական վիճակը, ո՛չ
վարչաձեւը, ո՛չ էլ ներքին սօցիալ-տնտեսական քաղաքականութիւնը չեն
կարող բաւարարել մեզ․ մենք ուրիչ բան ենք ուզում, քան այսօրւայ
Հանրապետութիւնը:
Ուրեմն ի՞նչ դիրք պիտի բռնենք այդ Հանրապետութեան, նրա
ռեժիմի ու կառավարութեան հանդէպ:
Պարզ ու կարճ պատասխանն է․ Պիտի պայքարենք:
Բայց կարճ ու պարզ պատասխանները յաճախ սխալ են լինում,
երբ հարցը վերաբերւում է բարդ երեւոյթների ու կնճռւած