գիտենք այդ միջամտութեան իսկական արժէքը ու թւում է ինձ, թէ նոր փորձեր անելու կարիք չունենք այլեւս: Եթէ բարեխնամ Եւրոպան չուզեց կամ չկարողացավ օգնել մեզ Թիւրքիայամ, դժար չէ հասկանալ, որ էլ աւելի չպիտի ուզենայ կամ չպիտի կարողանայ օգնել Ռուսաստանում:
Ահաբեկման սիստեմը՝ իբրեւ անհատներին զսպելու միջոց՝ թերեւս
ունէր որոշ նշանակութիւն, երբ գործ ունէինք քուրդ ղերեբեյիների
կամ ցարական չինովնիկների հետ: Բայց պիտի ընդունենք որ
բօլշեւիկները մի քիչ տարբեր խմորի մարդիկ են: Եթէ փոխադարձ
ահաբեկման խնդիր դրւելու լինի, բօլշեւիկները մեզանից ետ չեն մնայ,
դեռ մի երկու քայլ էլ առաջ կերթան - այնտեղ, ուր մենք փորձ կանենք
ահաբեկել անհատներ, նրանք կահաբեկեն ամբողջ զանգւածներ:
Կարո՞ղ ենք խռովութիւններին այնպիսի ծաւալ տալ, որ վերածւեն
քաղաքացիական պատերապմի:
Շատ անհաւանական է: Բայց — վերջիվերջոյ — սա էլ անկարելի
բան չէ: Եթէ լրջօրէն մտադրւենք, շատ աշխատենք ու միջոցների առաջ
կանգ չառնենք — թերեւս կարողանանք:
Բայց ինչի՞ համար:
Կարող ենք յուսալ, թէ զէնքով դուրս կքշենք Հայաստանից
բօշշեւիկներին, երբ նրանք կանգուն են Ռուսաստանում եւ երբ մենք
մեր թիկունքում ունենք բօլշեւիկների դաշնակից միլլիական Թիւրքիան:
Չեմ կարծում, թէ այսօր գտնւի մեր մէջ մէկը, որ այդքան միամիտ
մտածողութիւն ունենայ: Քաղաքացիական կռիւը — եթէ ծագի էլ—
պիտի վերջանայ մեր պարաութիւնով: Բօլշեւիզմը հայկական ռեժիմ չէ
եւ Հայաստանում չէ, որ պիտի տապալւի (եթէ միայն տապալւելու է):
Հայկական բօլշեւիզմը — շարունակութիւնն է ու մի փոքրիկ մասը
ռուսական բօլշեւիզմի․ քանի Մոսկւայում ծածանւում է կարմիր
դրոշակը, նա ծածանւելու է անխուսսափելիօրէն նաեւ Երեւանում։ 1918
թւականին մենք կարող էինք, իրաւունք ունէինք այլ կերպ մտածելու․
այսօր այդ իրաւունքը չունենք:
Բայց չէ՞ որ բօլշեւիզմը ունի անհաշտ հակառակորդներ նաեւ
Ռուսաստանում ու խորհրդային ուրիշ ծայրագաւառներում՝ հենց մեր
հարեւան Վրաստանում ու Ազրբեյջանում: Բնական չէ՞ր լինի, որ մենք
դաշնակցկէնք այս դժգոհների հետ ու սրանց հետ միասին, ընդհանուր
ոյժերով, փորձէինք խորտակել կօմմունիստների դիկտատուրան:
Շատ բնական կլիներ, բայց հէնց ա՛յդ է, որ չպիտի անենք:
Հայ ժողովուրդը շատ է տուժած, շատ է յոգնած ու ուժասպառ․
իրաւունք չունենք նոր փորձանքների մէջ ձգելու նրան, նոր
պատահարների ենթարկելու, նոր զոհաբերութիւններ պահանջելու:
Եղածը բաւական է, կարծեմ: Հակաբօլշեւիկեան Ռուսաստանը թող առանց
մեզ վարի իր պայքարը խորհուրդների դէմ: Մենք չկանք: Հայ
ժողովուրդը կատարեալ իրաւունք ունի մի րոպէ շունչ քաշելու ու իր