շարունակելու են — ու արդէն շարունակում են — մեր գործը: Նրանք անում են ու անելու են այդ՝ գիտակցեն թէ չգիտակցեն, ցանկանան թէ չցանկանան: Ինչպէս եւ մենք, նրանք էլ ժամանակաւոր մի գործիք են Մեծ վարպետի՝ պատմութեան ձեռին: Մենք մերը արինք, լրացրինք մի որոշ շրջան․ շարունակութիւնը նրանց է պատկանում:
Երախտապարտ պիտի լինենք բօլշեւիկներին. խորտակելով մեզ,
նրանք՝ եթէ չասեմ փրկեցին, գէթ աւելի ապահով վիճակի մէջ դրին
մեր կեանքի գործը: Նրանք եկան մեզ փոխարինելու ճիշտ այն
օրհասական ժամին, երբ մենք ինքներս այլեւս չէինք կարող տանել մեր
գործի ծանրութիւնը:
Գործը չի՛ մեռած:
Ճնշտ է, որ Հայաստան անկախ պետութիւն չէ այսօր, այլ մի
ինքնավար նահանգ Ռուսական ֆեդերացիայի մէջ։ Բայց թերեւս սա
լաւագոյնն է այսօրւայ համար:
Փորձը ցոյց տւեց, որ՝ այժմ եւեթ՝ անկախ պետութիւն կազմելը —
մանաւանդ քաղաքական այս աննպաստ պայմանների մէջ — հայ
ժողովուրդի ոյժերից վեր բան է: Պէտք է միջին դրոււթիւն, քաղաքական
մի նախակրթարան — դաստիարակւելու, պետական կեանքին վարժվելու
համար․ ապա՝ մեծ ցնցումներից, կոտորածներից ու աւերումներից յետոյ
պէտք է հանգստութիւն՝ ոյժեր հաւաքելու ու կազմակերպւելու համար:
Իրերի բերմամբ, այդ շրջանը Հայաստան պիտի անցնի բօլշեւիկեան
դրօշակի տակ: Թո՛ղ այդպէս լինի:
Արդ՝ օգնել բօլշեւիկներին Դաշնակցութէիւնը չի կարող, մնում է
որ չխանգարի — ա՛յդ կլինի նրա օգնութիւնը: Իսկ չխանգարելու համար
ունի մի միջոց միայն. հեռանալ ասպարիզից:
Յաճախ լսում եմ, թէ մեր դատը ապահովելու համար չի կարելի
յենւել միայն մի օրիենտացիայի վրայ․ զգուշութիւնը պահանջում է,
մէկի կողքին ու զուգընթաց՝ իբրեւ պահեստի ոյժ՝ գոյութիւն ունենայ
նաեւ մի ուրիշը: Հայ բօլշեւիկները տանում են ռուսական գիծը — թող
տանեն, այնտեղ մենք բան չունենք անելու: Բայց պէտք է նախատեսնել
եւ ուրիշ կարելիութիւններ: Օրինակ, ռուս բօլշեւիկները այսօր կազմում
են թուրքերի հետ մի ընդհանուր ճակատ, բայց վաղը այդ արհեստական
բլօկը կարող է քանդւել ու մենք կարող ենք հարկադրւած լինել մի
ընդհանուր լեզու որոնելու թուրքերի ու նրանց ետեւը կանգնած
Եւրոպացիների հետ խօսելու համար: Հարկաւոր է, ուրեմն, կապեր պահել
վաղւան թուրքերի հետ եւ եթէ Դաշնակցութիւնը ուրիչ բան չունի
անելու, հէնց այս մէկ գործի համար պէտք է պահի իր գոյութիւնն ու
այժմեան հակաբոլշեւիկեան դիրքը:
Խոսքս չերկարացնելու համար չեմ ուզում առարկել ոչ այդ
կարելիութեան եւ ոչ էլ երկրորդ օրիենտացիայի կարեւորութեան դէմ:
Ասում եմ միայն ու պնդում — եւ սա է էականը — որ Հ.Յ.Դաշ-