Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/66

Այս էջը սրբագրված է

Սիրելի NN

Ստացայ յունիս 2 թւակիրդ:


Մխիթարական է ինձ համար, որ դու — ինչպէս գրում ես — չես հետեւել ուրիշների օրինակին ու իմ զեկուցումը չես տւել ad hominem մեկնութիւններ:


Գլխի եմ ընկնում, թէ որոնք են այդ մեկնութիւնները...


Ո՞վ գիտէ, գուցէ եւ իրաւացի են մեկնաբանողները չէ որ homo sum et humani nihil... մնացածը գիտես (շատ էլ վստահ չեմ իմ լատիներենի վրայ):


Դու ինքդ բաւականացել ես նրանով միայն, որ կասկածել ես իմ մտաւոր առողջութեան մասին:


Գուցէ դու էլ իրաւունք ունես, ինչպէս կասէր այդպիսի դէպքում Նասրէդդին Հօջան. մեր ապրումներից յետոյ ո՛վ յանդգնութիւն կունենայ պարծենալու, թէ պահել է անխախտ իր մտքի կատարեալ հաւասարակշռութիւնը:


Բայց բարոյական սնանկութիւն թէ մտքի տկարութիւն — մի՞թէ արգումենտներ են սրանք իմ թէզերի դէմ:


Գրում ես, թէ իմ «դամբանականը» կազմւած է «այնպիսի խնամքով ու այնքան տրամաբանական հիմնաւորումներով»...


Գիտե՞ս ինչն է պատճառը:


Այն, որ «պարապ վախտի խաղալիք» չի եղել իմ զեկուցումը, ВЗГЛЯД И НЪЧТО. որ այդ երկար գրութեան մէջ չկայ մի միտք, որ տասն անգամ վերազննած չլինեմ ու չկայ մի խօսք, որ տասն անգամ կշռած չլինեմ գրելուց առաջ:


Համաձայնիր որ՝ ինչպէս ասում էր խորիմաստ Պօլօնիուսը Համլէտի մասին եթէ սա խելագարութիւն է, յամենայն դէպս այստեղ կայ ինչ-որ սիստեմ...


Իրարունք չունէի սպասելու, որ իմ «տրամաբանական հիմնաւորումներին» հակադրւեն նոյնպէս տրամաբանական կամ առհասարակ, որեւէ կարգի հիմնաւորումներ եւ ո՛չ սոսկ գուշակութիւններ իմ բարոյական ու մտաւոր վիճակի մասին:


Բայց դու գրում ես, որ «Խորհրդաժողովում ոչ ոբ չփորձեց