Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/79

Այս էջը սրբագրված է

ապահովւած տրանզիտ:


Բայց ոչ Թրւրքիան, ոչ Վրաստանը, ոչ Ազրբեյջանը չեն համաձայնում բաւարարել հայերին՝ նոյն իսկ այդ minimal չափերով:


Ի՞նչ երաշխիք, որ եթէ վաղը հաւաքւենք մի կանաչ սեղանի շորջ մենք, դաշնակցականներս, անգօրացիների, վրացի մենշելիկների ու թաթար մուսաւաթականների հեստ — աւելի զիջող ու խոհեմ կլինենք, քան էինք 1918ին, 19ին, 20ին ու մինչեւ այսօր էլ — նոյնիսկ այստեղ, արտասահմանում, ուր միայն պարապ, զուտ տեսական զրոյցներ կարող ենք անել...


Յաւալի ու աժօթալի է, բայց փաստն այն է, որ մենք դեռ չենք հասունացած մեր վէճերը ինքներս հարթելու համար, որ դեռեւս հարկաւոր է մի դրսի ոյժ, մի արտաքին հեղինակութիւն Անդրկովկասում միջազգային խաղաղութիւն ապահովելու համար:


Այսօր այդ արտաքին ոյժը խորհրդային Մոսկւան է:


Մի բան շահած կլինենք մենք, հայերս, եթէ Մոսկւային փոխարինէ Անգօրան:


Ես հասկանում եմ վրացի մենշեւիկներին, աւելի եւս հասկանում եմ ազրբէյջանցի մուսաւաթականներին, երբ նրանք պահանջում են, որ կարմիր բանակը քաշւի Անդրկովկասից: Նրանք ինձ չափ խելք ունեն իհարկէ ու գիտեն, որ այդպիսի դէպբում խօսքը պատկանելու է Թիւրքիային: Գիտեն, բայց չեն վախենում պատճառ, չունեն վախենալու:


Ազգայնական Ազրբէյջանի համար թուրքական հեգեմօնիան Անդրկովկասում ամենից ցանկալի բանն է, ամենից հրապուրիչ հեռանկարը. Վրաստանը թերեւս հրաժարւելով Զաքաթալից յօգուտ Ազրբէյջանի ու Աջարիայից յօգուտ թիւրքիայի, բայց միաժամանակ կլորացնելով իր սահմանները Հայաստանի հաշւին կարող է մի շատ կոկիկ պետութիւն կազմել եւ շնորհի, յաջող աշխարհագրական դիրքի, յենւած լեռներին ու ծովին, ազգայնօրէն ամփոփւած իր մւջ կարող է ապրել ու զարգանալ Թիւրքիայի կողքին, առանց սրան վնասելու կամ նեղելու, հետեւապէս եւ առանց լրջօրէն վտանգւած լինելու:


Իսկ Հայաստա՞նը: Կարելի՞ է ասել նոյնը եւ Հայաստանի մասին, որ խրւած է Ազրբէյջանի ու Թիւրքիայի միջեւ, խանգարում է թէ մէկին, թէ՛ միւսին եւ որ այնքա՛ն հեշտութեամբ կարող է վերացւել մէջտեղից...


Գիտե՞ս ինչ է այն օրը, երբ կարմիր բանակը հեռանայ Անրդկովկասից ու մենք մնանք մենակ (մենակ, որովհետեւ ռուսներին փոխարինող ոյժ ես չեմ տեսնում մեր հորիզոնների վրայ) թուրք-թաթար-վրացական բլօքի հանդէպ — այն օրը Հայաստանի գոյութիւնը կլինի մէծապէս:


Ահա թէ ինչու ես ուզում եմ, որ Հայաստան պինդ բռնի բօլշեւիկների փէշից (այնքան ժամանակ, իհարկէ, որքան բօլշեւիկները իշխում են Ռուսաստանում):