Բայց դու ասում ես, որ ներկայ դրութիւնը կարող է փոխւել հակառակ մեր ցանկութեան բօլշեւիկների իշխանութիւնը կարող է խորտակւել Ռուսասաանում կամ բօլշեւիկները ինջ-ինչ պատճառներով կարող են լքել Անդրկովկասը:
Կարող է պատահել եւ այդ: Ում ենք չենք, իհարկէ, որ պիտի
յաւերժացնենք բօլշեւիկների գոյութիւնը, որքան էլ ցանկանանք:
Բայց, կրկնում եմ. այդ դէպքումն էլ Դաշնակցութիւնը անկարող
պիտի լինի ներկայացնել Հայաստանն ու փրկել դրութիւնը: Հարկաւոր
կլինեն ուրիշ մարդիկ — ուրիշ անունով, ուրիշ հողեբանութիւնով,
ուրիշ անցեալով (կամ առանց անցեալի):
Երկարացնում եմ նամակս, բայց այնքան բան ունեմ ասելու...
Գրում ես. «այդպէս չենք մտածել մենք Թիֆլիսում, Երեւանում,
Զանգեզուրում ու նոյնիսկ Թաւրիզում»:
Այո՛, այդպէս չենք մտածել: Բայց մի՛թէ դա պատճառ է, որ այդպէս
չը մտածենք նաեւ այսօր՝ Պարիզում ու Բուքրեշտում: Մի ե՛տ նայիր ու
տես, թէ ի՛նչ երկար ճամփայ ենք անցել, մինչեւ Թիֆլիսից Երեւան ենք
եկել, Երեւանից՝ Զանգեզուր, Զանգեզուրից՝ Թաւրիզ ու Թաւրիզից...
չգիտեմ ուր հասել:
Այդ երկար ճամփան մի բան պիտի սովորացնէր մեզ, թէ ո՞չ:
Թեթեւամտութիւն կամ փոփոխամտաթիւն է արդեօք խրատւել,
դասեր առնել անցեալից, ճանաչել իրականութիւնը ու ըստ այնմ վարւել:
Եւ առաքինութի՞ւն է, թէ ուրիշ բան՝ ասել, թէ այսօր իրաւունք չունենք
այսպէս մտածելու, որովհետեւ Երեւանում կամ Զանգեզուրում ա՛յլ կերպ
ենք մտածել...
Այդ ի՞նչ անձեռնմխելի ու սրբադան արժէք է մեր «մտածած»ը, որ
չի կարող վերագնահատւել կամ տեղի տալ նոր մտածումների:
Բայց ո՞րն է այն «նորը» իմ մտածումների մէջ, որ այդ աստիճան
վրդովեցրել է ձեզ. իսկապես որ նա Նոր է ու հակառակ հնին:
Թերեւս ինքնախաբէութիւն է սա, մտքի տկարութիւն կամ
անգիտակցական կեղծիք, բայց ճշմարտութիւնն այն է, որ ես իմ
վերաբերմամբ ու ինձ համար՝ այդ «նորը», այդ «այլր» չեմ տեսնում: Ես
ունեմ այն հաստատ գիտակցութիւնը, թէ այսօր մտածում եմ — խօսքս
հիմնական մտածումի մասին է — ճիշտ այնպէս, ինչպէս մտածել եմ
1920 թւականին, 18ին, 14ին ու իմ ամբողջ կեանքը: Այն հիմնական
միտքը, որ ղեկավարել է ինձ երկար տարիների ընթացքում, ղեկաւարում
է եւ այսօր: Ես չունիմ նոր պաշտամունք, չեմ կառուցել նոր կուռքեր,
մնում եմ հաւատարիմ իմ դաւանած հին աստւածներին: Այն, որ «նոր» է
թւում քեզ, ինձ համար նոյն «հին» է, հինի շարունակութիւնն ու
զարգացումը: