Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/81

Այս էջը սրբագրված է

Ինձ արդարացնելու համար չէ, որ շարադրում եմ այս տողերը: Մեղք բան չէ, եւ ոչ էլ ամօթալի, եթէ մէկը՝ բարեխղճօրէն ու անկեղծօրէն վերաքննելով իր հաւատը տեսնում է, որ սնահաւատութիւն է եղել այն, որ իր պաշտած աստւածները անկենդան կուոռքեր են եղել միայն ու գնում է երկրպագելու նոր աստւածների:


ԵթԷ ինձ հետ պատահէր այդպիսի մի բան, ես իսկի չէի վախենայ կրօնափոխի անունիդ ու բացայայտօրէն կերթայի աղօթելու իմ նոր եկեղեցում։ Բայց եկեղեցին չէ, որ ես փոխում եմ այսօր, այլ միայն քահանան ու ժամկոչը, որ եկեղեցու պարզ սպասաւորներն են եւ ուրիշ ոչինչ:


Ի՞նչ եմ ասում ես:


Ասում եմ. Հ. Յ. Դաշնակցութիւնը այլեւս անզօր ու անպէտք գործիք է իր կեանքի դատը՝ հայ ժողովրդի քաղաքական ազատագրութեան գործը վարելու համար. նա պէտք է վերանայ ասպարէզից ու տեղ տայ հայ բօլշեւիկներին, որոնք միակ ներկայ պայմանների մէջ կարող են շարունակել նոյն գործը ու արդէն անում են այդ:


Այսպէս մտածելով ու այսպիսի առաջարկ անելով, դաւաճանում եմ ես ինձ, իմ անցեալը:


Ոչ, չեմ դաւաճանում: Դաւաճանում էք դուք, որովհետեւ գործիքը սիրում էր աւելի, քան գործը:


Աստւած հեռու պահէ ինձ այն մտքից, թէ դուք անում էք այդ գիտակցօրէն: Ոչ իրաւունք ունեմ, ոչ էլ պատճառ — մի հեռաւոր կասկած անգամ ունենալու ձեր բարի ցանկութիւնների մասին: Բայց փաստը մնում է փաստ:


Փորձի՛ր մոռանալ մի րոպէ, թէ այս խօսքերը խենթացած ծերուկի զառանցանքներ են որ (չւ որ այդպիսի ենթադրութիւններով հարցերը չեն լուծւում, այլ միայն փակւում են բռնօրէն) ու մի անգամ Էլ մտածիր... Թերեւս տեսնես, որ իմ ասածը այնքան էլ հեռու չէ ճշմարտութիւնից:


Երիտասարդ ընկերներ, դիտէք որ յաճախ թւում է ինձ, թէ ձեր մէջ մենակ ես եմ մնացել երիտասարդ, իսկ դուք բոլորդ վաղաժամ ծերեր էք, ծերութեան sclerose-ը քարացրել է ձեր միտքը:


Հարցնում ես. «անկախ Հայաստանը ցնորք ու խելագարութիւն է արդեօք»:


Ոչ ցնորք, ոչ խելագարութիւն, այլ շատ առողջ, առաջադիմական, կենսունակ ու կենսատու գաղափար, մի հասունացած պահանք, որ իրականանալու է անխուսափելիօրէն ու արդէն իսկ իրականացած է խոշոր չափերով:


Բառերով չխաղանք:


«Անկախութիւն» ասւածը մի absolu չկ, որ արժէք ունի միայն