Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/86

Այս էջը սրբագրված է

Գրում ես.

«Չեմ հերքում — կարող է գալ մի ժամանակ, երբ աշխարհը խաղաղի եւ մի առ ժամանակի համար մեր հարցն էլ փակւի, այդ դէպքում գուցէ եւ անհրաժեշտ լինի հետեւել քո բռնած ճանապարհին, իսկ այսօր դեռ շուտ է»:

Գիտե՞ս որ այս մի քանի տողով դու արդէն թափեցիր զէներդ ու անձնատուր եղար...

Աշխարհը դեռ չի խաղաղել (ու երբեք էլ չի խաղաղի), բայց «մի առ ժամանակի համար մեր հարցը» փակւած է ու մեր օրը եկել է արդէն- ահա՛իրականութիւնը:



Գրում ես.

«Ես կուզէի, որ զեկուցումդ շուտ մոռացւէր, եթկ կարելի չէր եղել նրա ընթերցման առաջն առենլ: Եւ միանգամայն աւելորդ ու վնասակար եմ համարում որ այդ հարցը դարձւի դիսկուսիայի առարկայ...»

Ինչո՞ւ այդպէս, ո՞ւմ են պէտք այդ զգուշութիւնները, ո՞ւմ համար է այդ մտքի dieteը...

Ինչո՞ւ «աւելորդ ու վնասակար» կլինէր, եթէ կուսակցական շարքերը ծանօթանային իմ զեկուցման հետ: Այդ ո՞ր օրւանից Դաշնակցութիւնը դառել է այդքան մտավախ: Ինչի՞ համար փակում էք մի ընկերոջ բերանը եւ միւս ընկերների ականջները...

Եթէ իմ ասածները՝ ad hominem շարժառիթների արդիւնք են, կամ հիւանդ ուղեղի զառանցանք, կամ վերացական սիլլօգիզմներ, զուրկ կենսական հիմնաւորումներից — թողէք որ ընկերները տեսնեն այդ: Իսկ եթւ ընկերները այն բան միամիտ ու կարճատես են, որ թերեւս չտեսնեն իմ սխալը — դո՛ւ հօ այդտեղ ես, դո՛ւ հօ կարող ես բանալ աչքերը, ցոյց տալ ճչմարտութիւնը...

Դա ոչ միայն չէր լինի «աւելորդ ու վնասակար», այլ ընդհակառակը կլինէր շատ կարեւոր ու շատ օգտակար գործ:

Կարո՞ղ ես ասել, որ միայն ես եմ ենթակայ «էմիգրանտական հիւանդ ապրումների» ու բացի ինձանից ուրիշ հիւանդներ չկան կուսակցութեան մէջ: Եւ եթէ ես անբուժելի եմ, կարող ես ասել, իրաւունք ունես ասելու, թէ նոյնքան անբուժելի են եւ միւս հիւանդները կամ կէս-հիւանդները... ինչ լաւ աոիթ ու միջոց էր սթափեցնելու վարակւածներին եւ предохранительную прививку անելու առողջներին (համաճարակի առաջն առնելու համար):

Ինչո՞ւ չօգտագործեցիր առիթն ու միջոցը:

Միանգամայն լուրջ եմ ասում- դու եւ քեզ պէս մտածողները ոչ միայն չպիտի դնէիք պապանձման կնիք իմ խեղճ զեկուցագրի վրայ, այլ ինքներդ պիտի կոխէիք այն ամէն մի դաշնակցականի աչքը, զօռով