Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/87

Այս էջը սրբագրված է

ստիպէիք կարդալ, ասէիք, տեսէք թէ ուր է հասել, ձեր աւագ ընկերներից, մւկը...

Սա կցնցէր կուսակցութիւնը, բողոք ու զայրոյթ առաջ կբերէր, կարթնացնէր թմրածներին, աշխատանքի կկանչէր ծոյլերին ու անփոյթներին, եռանդ կներշնչէր, կստիպէր սեղմել չարքերը, ամրացնել — մի խօսքով՝ զօրէղ հակաթոյն կլինէր քայքայման թոյնի դէմ, շարժման մէջ կդնէր բոլոր կենսական potencia-ները (եթէ սրանք դեռեւս կան կուսակցութեան մէջ):

Դուք այդ չարիք:

Ինչո՞ւ:

Որովհետեւ վախկոտներ էք, սիրելի NN, վախկոտներ:

Դուք աշխատում էք խիստ ցենզուրայի տակ առնել որոնող մտքերը, կողպէքներ դնեք բերանների վրայ, թաքցնել ասւած խօսքերը, որովհետեւ վստահութիւն չունէք ձեզ վրայ

Վախն ու կասկածը բոյն են դրել Ձեր իսկ սրտերի մէջ:

Եթէ դու իրօք համոզւած լինէիր, թւ կուսակցութիւնը կենսունակ է, երբեք վնասակար չպիտի համարէիր իմ զեկուցումը, չպիտի դժգոհէիր որ նա կարդացւել է Խորհրդաժողովում ու չպիտի ցանկանայիր որ մոռացւի, որքան կարելի է շուտ:

Հիմա լսիր, թէ ե՛ս ինչ եմ ասում:

Ես իմ պարտքը համարեցի գրել այն զեկուցումը - հոգուս պարտքը հանդէպ Հայ Դատի ու իմ կուսակցութեան: Մեծ մեղք արած կլինէի, եթէ չգրէի: Պարտք համարեցի ներկայացնելու զեկուցագիրս կուսակցութեան գերագոյն մարմնին՝ Խորհրդաժողովին (քանի որ ընղհանուր ժողով անկարելի եղաւ գումարել) ու սպասել նրա որոշումներին: Որոշումը տեղի ունեցաւ, փակիր բերանդ, լռոիր:

Լուծւեցա՞ւ սրանով խնդիրը:

Ինձ համար ոչ:

Այժմ մ մի ուրիշ պարտք ունեմ կատարելու, այն է հակառակ Խորհրդաժողովի հրամանին լսելի անեմ իմ ձայնը: Պիտի աշխատեմ կատարել այդ պարտքը, ինչպէս ու որքան կարողանամ:

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Յամառութիւն մի համարեր, որ այսօր ես ըժբոստանում եմ ձեր դէմ:

Իսկապէս, շատ ծանր է ինձ համար, որ դուք զանազան մեկնութիւններ էք տւել (հաւանակաօրէն՝ ապագայում էլ աւելի պիտի տաք) իմ բռնած ընթացքին: Չէ՞ք ամաչում...

Երբ ես լսում եմ շուրջս զանազան ad hominem բացատրութիւններ թէ ինչու, այս մէկը այս արաւ ու այն միւսը այն չարաւ (գիտես, որ այդպիսի զրոյցներ պակաս չեն), վրդովում եմ ամբողջ հոգով,