Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/102

Այս էջը սրբագրված չէ

Բ

ԲԱԲԱՅԱՆ Ալեքսանդր Միքայելի (18.1.1968, գ. Վանք (ԼՂՀՀսպատի շրջան) -12.1.1994, գ.Բոյուք Բահմանլու (Ֆիզուլիի շրջան)), ագատամարտիկ։ 1986-88-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

Մասնակցել է Հադրութի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Վանքում։

ԲԱԲԱՅԱՆ Էդիկ Վանյայի (ծ. 15.2.1943, ք. Հադրութ), ճարտարագետ-գյուղատնտես, բարերար։ «Դիզակ» հայրենակցական բարեգործական միության նախագահ (1990)։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1970)։ 1960-89-ին աշխատել է ՀԽՍՀ արտադրական միավորումներում, արղա՝ Հադրութի խորհրդային տնտեսությունում։

1988- 94-ին Հադրութի շրջան է առաքել էլեկտոսշարժիչներ, սննդամթերք, երեանաբնակ հադրութցիներից կազմավորել է կամավորական ջոկատ՝ ապահովելով գործուղումը Հադրութի շրջան։ Իր նախաձեռնությամբ Հադրութում կառուցվել է զոհված ազատամարտիկների հուշահամալիրը, հրատարակվել Հ. Աբրահամյանի և Շ. Մկրտչըսնի «Արցախի համար զոհված դիզակցիները» (Ե., 2004) գիրքր։ Պարգևատրվել է ՊՆ «Գարեզին Նժդեհ» մեդալով։

ԲԱԲԱՅԱՆ Կարեն Անդրանիկի (ծ. 12.6.1963, Ստեփանակերտ), ՊԲ գնդապետ (1995)։ Սամվել Բաբայանի եդբայրը։ 1981-83-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1983-87-ին աշխատել է Ստեփանակերտի արտադրական կոմբինատում։

1988- 92-ին՝ Ստեփանակերտի 2-րդ վաշտի, 1988- 95-ին՝ Յոթանասունմեկհապ առանձնակի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, 1994- 98-ին՝ ԼՂՀ ներքին գործերի նախարար, 1988- 2001-ին՝ Ստեփանակերտի քաղաքապետ։

1989- 94-ին մասնակցել է Կրկժանի, Մալիբեկլոփ, Խոջալոփ, Մարտակերտի, Մարտունիի, Հագրութի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

ւ. Լազաղաս

ԲԱԲԱՅԱՆ Մուշեղ Վահագնի, «Ջերմուկի Համո» (ծ. 20.7.1957, գ. Հերհեր (այժմ՝ ՀՀ Վայոց ձուի մարզում)), ՀՀ բանակի փոխգնդապետ (2002)։ 1975-77-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ Ավարտել է Տյումենի (Ոուսաստան) ինդուստւիալ ինստիտուտը (1989) և Մոսկվայի ռազմաճարտարագիտական համալսարանը (2002)։

1991 -92-ին եղել է ջոկատի, 1992-93-ին՝ վաշտի, 1993-94-ին՝ գումարտակի, 1994-ից՝ Ի1° զորամասի հրամանատար։ 1989-94-ին մասնակցել է ՀՀ Վայքի (Բարձրունի, Գնդևազ են), Եղեգնաձուի (Խաչիկ) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ), Մարտակերտի (Վաղահաս, Կիչան, Դրմբոն), Հադրութի (Տող, Սարինշեն են), Ֆիզուլիի, Կուբաթլորի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։ ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Վայոց ձուի մարզխորհրդի նախագահ (1999-ից)։

Հ. ԽաչատղաԱ

ԲԱԲԱՅԱՆ Ռոբերտ Ենոքի (6.1.1947, Հադրութ - 26.9.1993, գ. Մինբալու (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ, զինագործ։ 1965-68-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1990-ից Հադրութում նորոգել է շարքից դուրս եկած և հակառակորդից առգրավված զենքեր, մասնակցել է Հադրութի շրջանի գյուղերի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Բ-ի որդին՝ Ս. Ռ. Բաբայանը (5.12.1969, Հադրութ - 1.10. 1992, Բաշարաթ), կամավորական ջոկատի և Հադրութի ՊՇ ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Հադրութի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Բաբայանները թաղված են Հադրութում։

է. Բաբայան

ԲԱԲԱՅԱՆ Սամվել Անդրանիկի (ծ. 5.3.1965, Ստեփանակերտ), ռազմական քաղաքական գու-