Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/11

Այս էջը սրբագրված չէ

կան ուժերի շտաբ, որը կազմավորել և զինել է արագ հակազդման ջոկատներ, ղեկավարել հայկական բնակավայրերի ինքնապաշտպանությունը։ 1991-ի ապրիլին գործել է Համակարգող գաղտնի խորհուրդը (անդամներ՝ Վ. Բալայան, Ժ. Գալստյան, Ղ. Պետրոսյան, Մ, Պհտոայան, Ս. Սարգսյան և Ռ. Քոչարյան)։ Հետագայում, Երևանում 1991-ի մայիսի 4-ին. ստեղծվել է ՀՀ Պաշտպանության կոմիտե, ԼՂՀ-ում 1992-ի մարտի 26-ին՝ Պաշտպանության (ինքնապաշտպանության) կոմիտե, 1992-ի օգոստոսի 15-ին՝ Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ)։

1991-ի հուլիսի 14-ին խորհրդային և ադրբեջանական զորքերը ներխուժել են Մանաշիդ, Բուզլուխ և էրքեջ։ Հակառակորդի հետագա առաջխաղացումը կանգնեցվել է Վերինշենի մատույցներում։

Արցախահայության համար դժվարին այդ օրերին. 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվել է ԼՂՀ անկախությունը, որով պետական հիմքերի վրա է դրվել ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու, հայ բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու խնդիրը։ Ընդ որում, պետական շինարարության և ԶՈՒ կազմավորման գործընթացները տեղի են ունեցել զինված ընդհարումների և տեղաբնույթ մարտերի, ԼՂՀ բնակավայրերի վրա մշտական հարձակումների ու գնդակոծությունների պայմաններում։

Խորհրդային զորքերը սեպտեմբերին հեռացել են Շահումյանի շրջանից, ինչից օգտվելով՝ ինքնապաշտպանության շրջանային ուժերը սեպտեմբերի 1418-ին կարողացել են ազատագրել Բուզլուխ, Մանաշիդ ու էրքեջ գյուղերը և դիրքեր գրավել Մարտունաշենից մոտ 4 կմ հեռավորության վրա։ Այս և 1991-ի հոկտեմբերի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղի ադրբեջանական թաղամասի ռազմական հենակետերի վնասազերծումն ազատամարտիկների առաջին նշանակալի հաջողություններն էին։ Նոյեմբերին, հիմնականում Հադրութի և Մարտունիի շրջաններում ծավալված մարտերի ընթացքում, ճնշվել են Հալիֆշա (6.11.1991), Հախլլու (7.11.1991), Սալաքյաթին (7.11.1991) և Խոջավենդ (19.11.1991) բնակավայրերի կրակակետերը, ազատագրվել Սարինշեն, Ծամձոր (15.11. 1991) ու Քարագլուխ (20.11. 1991) գյուղերը։ Այդ մարտերի հիմնական նշանակությունն այն էր. որ նախ ազատագրվել են բռնազավթված բնակավայրերը, հայ ազատամարտիկները ձեռք են բերել ռազմական գործողություններ պլանավորելու և վարելու որոշակի վարձ և, որ պակաս կարևոր չէր. հայկական գյուղերում արագ թափով վերաբնակեցվող ադրբեջանցի զավթիչներն արժանի հակահարված են ստացել, որով խափանվել են նրանց ԼՂՀ-ում արմատավորելու Ադրբեջանի իշխանությունների ծրագրերը։

1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվել է համաժողովրդական հանրաքվե, որով ազգաբնակչության մեծամասնությունը քվեարկել է ԼՂՀ անկախության օգտին։ Այդ պատմական իրողությունը կարևոր քաղաքական գործողություն էր մինչ այդ՝ դեկտեմբերի 8-ին. Մինսկի Շուշին ազատագրված է մերձակա Բելովեժյան թավուտում, Ռուսաստա