Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/123

Այս էջը սրբագրված չէ

ից՝ «Արմավիր» բժշկական համալիարմ՝ ամբուլատոր-խորհրդատվական բաժանմունքի վարիչ։

1991-ին կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան. զինաԴաԴաՓ9 հետո բազմիցս գուծուղվել Ստեփանակերտ և բուժօգնություն ցույց տվել հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների (հատկարդես երեխաների)։

ԱՎԵՏԻՍՅԱՆ Արմեն Եղիշի (ծ. 10.7.1958. Երևան), հոմեոպաթ. մերսող։ ՀՀ բանակի բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1994)։ 1977-79-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Համամիութենական կառավարման ինստիտուտը (1991. ք. Սլավյանսկ. Ուկրաինա), Երևանի «Եվա» ուսումնական կենտրոնի դասընթացները (1993), Հայաստանի հոմեոպաթների միությունում շվեյցարական «Կոմեդ» կազմակերպության ստեղծած հոմեոպաթիայի բարձրագույն դպրոցի առաջին (1997) և երկրորդ (2001) փուլերը։ 2000-ից աշխատում է Կ. Ակունցի անվան բժշկական քոլեջում։ 1994-ին կամավոր մեկնել է ԼՂՀ Մարտակերտի շրջան (Մաղաղիս. Թալիշ), ռազմաճակատի առաջին գծում կամավորական 5-րդ բրիգադի (հրամանատար՝ Մ. ԳտիգոդսՏ) բուժծառայության կազմում առաջին օգնություն ցույց տվել հիվանդ և վիրավոր ազատամարտիկներին։

ԱՐԱՄՅԱՆ Ալեքսանդր Պավելի (ծ. 4.11.1958. Երևան). անոթային վիրաբույժ։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1982)։ Բժշկական գիտոշթյունների թեկնածու (1996)։ 1993-94-ին ծառայել է ՀՀ ԶՈՒ Սիսիանի զինվորական հրապիտալում։ 1983-2002-ին աշխատել է ՀՀ Կամոյի. Թումանյանի կենտրոնական շրջանային, ԽՍՀՄ ԲՂԱ վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղում, Երևանի Ա. Միքայելյանի անվան վիրաբուժական գիտական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքում. Լ.Նազաավի անվան պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում։ 2002-ից՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոս։

1990-ից բժշկական ուժեղացման և մասնագիտացման խմբերում կամավոր, ապա գործուղումով մեկնել է ԼՂՀ. Ստեփանակերտի կենտրոնական գիհվորական. Դրմբոնի ռազմադաշտային շարժական հոադիտալներում բուժել և վիրահատել հարյուրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների։ Աշխատությունները վերաբերում են անոթային վիրաբուժության և անոթի վրա երկարատև ճնշման համախտանիշի բուժման խնդիրներին։

ԲԱԲԱՅԱՆ էդորապ Ստեփանի (4.3.1937, Բաքու - 2001. Ստեփանակերտ). թերապևտ։ Բժշկական ծառայության պահեստի լեյտենանտ (1964)։ Ավարտել է Բաքվի պետական բժշկական ինստիտուտը (1963)։

1963-ից աշխատել է ԼՂ առողջապահության համակարգում. 1980-ից մարգի (հանրապետության) գլխավոր թերապևտ, Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի դասախոս։

1988-94-ին բուժօգնություն է ցույց տվել հիվանդ և վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։

ԲԱԲԱՅԱՆ Համո Հովսեփի (ծ. 12.6.1942. գ. Տումի (ԼՂՀ Հադրութի շրջան)). վարակաբան։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1966)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1965). վերապատրաստվել ռազմադաշտային վիրաբուժության չորսամյա դասընթացներում։ 1965-ից աշխատում է Հադրութի շրջանային կենտրոնական հիվանդանոցում (1984-94-ին՝ գլխավոր բժիշկ). 1992-94-ին, միաժամանակ՝ զինվոոյյկան հրապիտալի պետ։

1988-94-ին ռազմադաշտային շարժական հրապիտալներ է ստեղծել Խծաբերդում, Ազոխում, մասնակցել Հադրութի, Ֆիզուլիի, Ջաբարյիլի. Կուբաթլոփ. Զանգելանի. Կարախանբեյլիի. «Կավաք» բարձունքի. Սեիդահմեդլորի ազատագրական մարտերին։

ԲԱԴԱՄ1ՎԱ Աիդա Աշոտի (ծ. 4.6.1951. Բաքու), կենսաքիմիկոս։ ՊԲ բժշկական ծառայության կապիտան (1998)։ Ավարտել է Բաքվի բժշկական ուսումնարանը (1969) և Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի կենսաբանական