Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/132

Այս էջը սրբագրված չէ

ՆԳ համակարգում, ԼՂՀ Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղի, Երևանի հանրապետական հիվանդանոցներում, 1993-ից՝ Երևանի 2-րդ պոլիկլինիկայում։ Գետաշենի ամբուլատոփայի հիմքի վոո 1985-ին ստեղծել է հիվանդանոց, սոդա՝ ծննդատուն։

1988-ին մասնակցել է Գետաշենի ենթաշրջանը ԼՂՀ-ին միանալու ստորագոսհավաքի. հանրաքվեների աշխատանքներին, ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Բուժել հ վիրահատել է հարյորոսվոր ազատամարտիկների Ա խաղաղ բնակիչների։ 1991-ի մայիսի 7-ին. ԽՍՀՄ ՆԳ զիեՎՈքների աջակցությամբ, Ադրբեջանի ՄՀՆՋ-ականները պատանդել են Հ-ին. Գ. Գ/իգորյաևին և Վ. հրաչատղանիճ, տեղափոխել Կիրովաբադի բանտ, ենթարկել կտտանքների։ Գերմանիայի Կարմիր խաչի միջնորդությամբ ազատվել և տեղափոխվել է Տավուշ, ապա՝ Երևան։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ալլա Հայկի (ծ. 1 .12. 1948. Բաքու), մանկաբարձ-զինեկոլոգ։ Ղարաբաղյան շարժման մասնակից։ Ավարտել է Բաքվի պետական բժշկական ինստիտուտը (1972), վերապատրաստվել Բաքվում, Մոսկվայում։ 1974-78-ին աշխատել է «Ղյարմետաքս» կոմբինատի բուժսանմասում, ԼՂ ուռուցքաբանության դիսպանսերում, 1978-ից՝ Ստեփանակերտի ծննդատանը (1994-95ին՝ ԼՂՀ գլխավոր մանկաբարձ-զինեկոլոգ)։

1992-94-ին գործուղվել է Հադրութի և Ասկերանի շրջաններ, բուժօգնություն ցույց տվել բնակչությանը։ Ստեփանակերտի հրթիռահրետակոծությունների ժամանակ տնային պայմաններում է ընդունել ծնունդներ։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արինա Երեմի (ծ. 14.7. 1951, գ. Մոխրաթաղ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), համաճարակաբան։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1974)։ 1975-83-ին աշխատել է մարզային համաճարակաբանության, Ասկերանի հիգիենային ծառայություններում, 1983-ից՝ մարզային (հանրապետական) հիգիենային համաճարակաբանական ծառայության գլխավոր բժիշկ (միաժամանակ՝ ԼՂՀ գլխավոր սանիտարական բժիշկ)։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին Հ-ի ղեկավարությամբ մշակվել է պատերազմի ժամանակներին համապատասխան համաճարակային միջոցառումներ և իր գործընկերների հետ կանխել վարակիչ հիվանդությունների տարածումն ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում։

Պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արմեն Շավարշի (ծ. 28. 2.1952, Ստեփանակերտ), ստոմատոլոգ, զինվորական բժիշկ։ ՊԲ բժշկական ծառայության պահեստի կապիտան (1993)։ Ավարտել է Չիտայի (Ռուսաստան) պետական բժշկական ինստիտուտը (1977) . վերապատրաստվել Մոսկվայի Ն. Պիրոգովի անվան 2-րդ բժշկական (1978), բժիշկների կատարելագործման (1980) ինստիտուտներում։

1978-79-ին աշխատել է Բաքվի 4-րդ, 1979-90ին՝ Ստեփանակերտի կենտրոնական ատամնաբուժական, 1990-91-ին՝ ԼՂԻՄ ՆԳ պպիկլինիկաներում։ 1991-92-ին՝ «Արցախ» փրկարարական ջոկատի անդամ, 1992-96-ին՝ Ասկերանի, Շուշիի ՊՇ-ների, 1996-97-ին՝ Մադաղիսի 14° զորամասի բժշկական ծառայությունների պետ։ 1997ից՝ Ստեփանակերտի «ժպիտ» սահմանափակ պատասխանատվության ընկերության (ատամնաբուժական) տնօրեն, միաժամանակ դասախոսում է «Գրիգոր Նարեկացի» համալսարանում։

Հ. մասնակցել է 1988-ի Սպիտակի երկոոշարժի վրրկարարական աշխատանքներին, 1990-94ին Մալիբեկլոփ, Խոջալոփ, Շուշիի, Աղդամի. Ֆիզուլիի, Մարտակերտի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի ժամանակ կազմակերպել է վիրավորների տարհանումը, ռազմաճակատի առաջին գծի ռազմադաշտային շարժական հրապիտալներում, ՊՇ-ների բուժմասերում և հրապիտալներում բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։ Համահայկական ստոմատոլոգների միության անդամ (2002)։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Թամար Վահանի (ծ 3.11.1951, Գոշիս), թերապևտ, անդրձայ նային հետազոտության բժիշկ։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1982)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1976), վերապատրաստվել Երևանի ախտորոշիչ կենտրոնում (1989)։ 1976-2001-ին աշխատել է Ապարանի շրջանային կենտրոնական, «էրեբունի» կլինիկական հիվանդանոցներում. Երևանի ախտորոշիչ կենտրոնում, 1996-2001-ին Եմենի Հանրապետությունում, 2001-ից՝ «Արմենիրս» ախտորոշիչ կենտրոնում։