Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/160

Այս էջը սրբագրված չէ

անձնագրային ռեժիմի ստուգումների պատրվակով ԽՍՀՄ ՆԳՆ զուքերի ստորաբաժանումները ադրբեջանական ՄՀՆՋ-ականների հետ՝ զրահատեխնիկայի ուղեկցությամբ բնակչությանը տեղահանելու համար մտել է Գ.։ Գյուղի տեղահանությունը կանխելու նպատակով քժ. կրպեյանը, օղակը քաշած նռնակը ձեռքին, ցատկելով տանկի վրա, բռնել է գնդապետ Ն. Մաշկովի օձիքը և պահանջել զուքը հեռացնել գյուղից։ Դավադիր գնդակից Թ. Կրպեյանի և իր ընկերների զոհվելուց հետո, խաղաղ բնակչությանը (շուրջ 3,5 հզ.) ահաբեկելով, մայիսի 8-ին բռնի տեղահանել են և ուղղաթիռներով տեղափոխել Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Գյուղերի ազատամարտիկները մայիսի 7-8-ի գիշերը անտառներով անցել են Շահումյանի Մանաշիդ գյուղ։

Օ-ի և Մարտունաշենի բնակիչների բռնագաղթն ուներ պետական բնույթ, այդ է վկայում մայիսի 1-ին բնակչությանն ի զիտություն ներկայացված փաստաթուղթը. «ԱՀ Խանլարի շրջանի Չայ քենդ (Գետաշեն) և Մարտունաշեն գյուղերի բնակիչներին. նշված գյուղերի բնակիչներին այլ տարածաշրջաններ մշտական բնակության մեկնելու վերաբերյալ բազմաթիվ դիմումներին համապատասխան՝ Խանլարի շրջգործկոմը երաշխավորում է.

1. Օրենրին խիստ համապատասխան՝ ապահովել մասնավոր տների և ունեցվածքի վաճառքի փաստաթդթերի ձևակերպումը և մոտակա 30 օրվա ընթացքում դրամական միջոցների վճարումը։

2. ԽՍՀՄ ՆԳՆ զուքելը կապահովեն բոլու քաղաքացիների անվտանգությունը Ադրբեջանի տարածքով տեղափոխվելու ժամանակ։

3. Վերոհիշյալը համաձայնեցված է ԽՍՀՄ ՆԳ և հանրապետության ղեկավարության հետ։

Խանլարի շրջգործկոմի նախագահ՝ Ն. Մամեդով»։

Բռնագաղթից հետո Գրի ազատամարտիկները Շահումյանի և «Եղնիկներ» պարտիզանական կամավորական ջոկատների կազմելում մասնակցել են ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ ԳԵՏԱՎԱՆ. գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 50 կմ հարավ-արեմուտք Թարթառ գետի ափին՝ 800 մ բարձրության վրա։ Տարածփ՝ 60 հա։ Բնակչությունը՝ 408 (1989), 327 (2003)։ Զբաղվում են փայտամշակմամբ. անասնապահությամբ, ծխախոտագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, տեղամասային հիվանդանոց, փայտամշակման արտադրամաս։

1988- ին Օ-ում կագմավորվել է կամավորական 2 ջոկատ (հրամանատարներ՝ Ա. Սարգսյան, Հ. Թամրազյան), որոնք առանձին, իսկ 1992-ից Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել են ԼՂՀ Մարտակերտի (Իմերեթ Քերավենդ, Աղդաբան. Ախավենդ, Լենինավան, Մարաղա) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992-ի հուլիսին գյուղը գրավվել և ավերվել է, ազատագրվել 1993-ի փետրվարի 15-ին։

1988- ից վերականգնվում է։ Օ-ից զոհվել է 12 ազատամարտիկ։

Ն. Սարգսյան

ԳԵՏԱՓ, գյուղ ԼՂՀ Քաշաթադի շրջանում շրջկենտրոնից 46 կմ հարավ-արևելք Հակարի գետի ստորին հոսանքի աջ ափին։ Բնակչությունը 119 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 1995-ին՝ Ադրբեջանից բռնագադթած հայ փախստականներով։

ԳԶՈՂՅԱՆ Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի (ծ. 15.1.1943, գ. Շամլոպ (այժմ՝ ՀՀ Լոռու մարզումվ, ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-մայու (2002)։ Ավարտել է Տաշքենղի տանկային բարձրագույն ուսումնարանը (1963)։ I 1963-92-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անղւկովկասյան ռազմական օկրոպում, տարբեր զորամասերում՝ որպես տանկային դասակի, վաշտի, գումարտակի, զոարմասի հրամանատար, ուսումնական կենտրոնի պետ։ 1992-ի սեպտեմբերին նշանակվել է ԼՂՀ ԻՊՈՒ շտաբի պետ։ 1992-իշ ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում՝ Ւ1տ զորամիավորումների հրամանատար, գլխավոր շտաբի պետի տեղակալ (2000-ից)։

1991- 94-ին մասնակցել է ՀՀ հյուսիսարևելյան և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էյքեջ, Մանաշիդ), Գետաշենի ենթաշրջանի. Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ 1- ին և 2-րդ աստիճանի շքանշաններով։

Հ. Խաչատրյան

ԳԻԶԻՐՅԱՆ Աշոտ Անդրանիկի (ծ. 26.9.1958. գ. Վերինշեն (ԼՂՀ Շահումյանի շրջանրի ՀՀ