Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/170

Այս էջը սրբագրված չէ

ազատամարտիկ, 1992-94-ին՝ Հադրաթի պաշտպանական շոջանի հետախուզական վաշտի հրետանավոր, 1994-96-ին՝ Առանձին տանկային գնդի ինքնագնաց հրետանային մարտկոցի դասակի, 1996-97-ին՝ հրետանային բրիգադի հրետանային դիվիզիոնի հրամանատար, 1998-ին՝ հրետանային բրիգադի հրամանատարի տեղակալ, 1999-ից՝ բրիգադի հրամանատար։

1992- 94-ին մասնակցել է Հադրութի, Շուշիի, Ֆիզուլիի, Կուբաթլուի և այլ շրջանների բնակավայրերի ազատագրական մարտերին, ռազմական հենակետերի նշման գործողություններին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Մ. Զաքաղան

ԳՐԻԳՈՐՅԱՆ Աղվան Սարգսի (16.10.1960, գ. Թազագյուղ (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում) - 21.4.1994, գ. ԿաոՏիրավան (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ։ Շենգավիթի և «Արծիվ-5» կամավորական ջոկատների ազատամարտիկ։ 1979-81-ին ծառայել ԽՄՀՄ ԶՈՒ- ում։ Ավարտել է Կամոյի ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումը (1979)։

1988- ին մասնակցել է ՀՀ Գորիսի(Կոռնիձոր, Շուռնովս), Իջևանի և ԼՂՀ Մարտակերտի (Մեծշեն, Ումորդլու, Հակոբ Կամարի, Կարմիոսվան) շրջանների ինքնապաշտոյանական և ազատագրական մարտերին։ 1994-ի ապրիլի 21ին Կրամիրավանի մատույցներում գրոհային ջոկատի 38 ազատամարտիկներով ընկել են շրջապատման մեջ, Գ. և 13 ազատամարտիկներ կրակը իրենց վրա վերցնելով՝ ապահովել են մյուսների նահանջը և իրենք զոհվել։

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։ Թաղված է Եռաբլուրում։

Ռ. Մխիթսպան

ԳՐԻԳՈՐՅԱՆ Ասլան Գրիգորի (ծ. 182.1949, գ. Բեոլաշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան)), Ղարաբադյան-ազատագրական շարժման մասնակից։ ՊԲ գնդապետ (1998)։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1972)։ 1970-72-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ 1990-99-ին՝ ԼՂՀ «Արցախ» փրկարարական ծառայության, 1995-ից՝ ԼՂՀ Արտակարգ իրավիճակների վարչության պետ։ Եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի անդամ։ Գործուն մասնակցություն է ունեցել ռազմական տարբեր գործողություններում, կազմակերպել հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների տարհանումը մարտադաշտից ո ռմբահարությունից առաջացած փլատակներից և նրանց բուժօգնության աշխատանքները։

Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համաւ» և «Մարտական ծառայության համար» մեդալներով։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Արթուր Անուշավանի (17. 12.1968, գ. Կոլխոզաշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 10.2.1994, Օմարի լեռնանցք), ազատամարտիկ, հրամանատար 1987-89-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1989-ին գործել է ԼՂՀ Մարտունիի կամավորական ջոկատի, 1990-ին Ստեփանակերտի դիվերսիոն խմբի հետ։

1992-94-ին՝ Կենտրոնական պաշտպանական շրջանի երարդ գումարտակի հետախուզական դասակի, ապա՝ 7-րդ վաշտի հրամանատար։ Մասնակցել է Քյոսալարի, Ջանհասանի, Ջամիլոփ, Կրկժանի, Մալիբեկլոփ, Խոջալոփ, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի ռազմական գործողություններին։ 1993-ի փետրվարին Ղաջրոր գյուղի մոտ Գ. բարձրացել է հակառակորդի Տ-72 տանկի վրա, մտոցով նռնակ նետելով՝ ոչնչացրել անձնակազմին։ Գ. մարտական գործողությունների ընթացքում ոչնչացրել է հակառակորդի երկու տասնյակից ավելի զինվոր, գերեվարել 17ին, խփել 4 տանկ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Կոլխոզաշենում։

Դ. Բեգլաղան

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԲաոՏեն Սերգեյի (12.7.1952. գ. Հաթերք (ԼՂՀ Մարտակերտի շրջան) - 25.3.1993, գ. Աղդաբան (Աղդամի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ ՊԲ լեյտենանտ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1974)։ 1974-ից՝ Հաթերքի դպրոցի փոխտնօրեն։

1988-93-ին կամավորական ջոկատի, ՊԲ ստորաբաժանումների (վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Քելբաջարի կրակակետերի ճնշման գործողություններին։ ԼՂՀ ԳԽ պատգամավոր (1992-93)։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Հաթերքում։

Հ. Մանուկյան

ԳՐԻԳՈՐՅԱՆ Գա զիկ Գրիգորի (23.4.1971, զ. Առատաշեն (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում) - 16.12.1991, գ. Ղուշչուլար (ԼՂՀ Ասկերանի