Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/18

Այս էջը սրբագրված չէ

Հունիսի 15-ին Կիչան ու Սփրավենդ բնակավայրերի ազատագարմը որոշակի հույսեր է ծնել Մարտակերտի շրջանում իրավիճակը փրկելու ուղղությամբ։ Մինչդեռ, թշնամին ձգտել է առաջանալ Թալիշ, Ձայլու, Մարաղա և Խաչենագետի հովտի ուղղություններով։ Մարտակերտի շրջանի գրավումը լուրջ ռազմավարական նշանակություն է ունեցել ադրբեջանական կողմի համար, որովհետև այն Դյարաբաղի լեռնային մասի ամենամեծ շրջանն է և կազմում է Լեռնային Ղարաբաղի տարածքի 1/3 մասը։

Հունիսի 16-ին հակառակորդի գերակշիռ ուժերին հաջողվել է մխրճվել ԻՊՈՒ պաշտպանության խորքերը՝ Ձայլու, Թալիշ և Մաղաղիս գյուղերի ուղղություններով։ Ձայլորի ուղղությամբ հակառակորդը հանդիպել է ուժեղ դիմադրության ե, կորցնելով 3 զրահամեքենա, նահանջել Է։ Թալիշում թշնամին չհանդիպելով լոսջ դիմադրության՝ 7 զրահամեքենայով շարժվել է դեպի Մաղաղիս և գրավել այն։ Շրջապատման սպառնալիքի տակ հայտնված Ձայլուի պաշտպաններին հետ քաշվելու հրաման է տրվել։ ԻՊՈՒ դիրքերը Մարտակերտի ճակատում հունիսի 17-ի դրությամբ անցել են Մսպադիս-Լևոնրախ-Մարգուշավան-Մարաղա գծով։ Կիչան-Արխավենդ գծի վրա ԻՊՈՒ նախկին դիրքերը ոչ միայն վերականգնվել են, այլե մարտեր են մղվել՝ առաջ շարժվելու և ավելի նպաստավոր դիրքեր գրավելու համար։ Նախիջևանիկ-Սառնադբյուր-Դահրազ ուղղությամբ հունիսի 16-ի լույս 17-ի գիշերային մարտերում հակառակորդն արդեն թողել էր այդ գյուղերը, բայց կամավորական ջոկատներից մեկի ոչ հստակ գործողության պատճառով հաջողությունը չի ամրապնդվել։ Միաժամանակ մարտեր են ընթացել Նորշեն-Մյուփշեն-Ավդոա գծից դեպի Ավդալ-Գյուլափլու։ Այս մարտական գործողությունների ընթացքում թշնամին զգալի կորուստներ է ունեցել. Մրխավենդում սպանվել է 400 զինվոր, խփվել 10 միավոր զոսհատեխնիկա, առգրավվել մեկ Տ-72 տանկ, մեծ քանակությամբ հրազեն, հակատանկային ավտոմատ նռնականետ, հետ է վերցվել 2 զրահամեքենա։ Ասկերանի տարածքում հակառակորդը կորցրել է 100-ից ավելի զինվոր, 8 զրահամեքենա, Մյուրիշեն-Նորշեն հատվածում՝ 1 տանկ, Ձայլու-Թալիշ-Մադաղիս հատվածում՝ 60-ից ավելի զինվոր և 8 զրահամեքենա։

Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի ու Հադրութի շրջանների մի մասի զավթման, հանրապետության ավելի քան 40 հզ. բնակիչների տեղահանման, տասնյակ բնակավայրերի ավերման ու հրկիզման, հազարավոր խաղաղ բնակիչների զոհվելու և գերեվարման հետևանքով ԼՂՀ-ում ստեղծվել էր ծանր կացություն։ Այդ աննախադեպ հարձակման հետևանքները վերացնելու, հանրապետությունում օրինականությունն ու կարգուկանոնը վերականգնելու, ռազմաքաղաքական իրավիճակն առողջացնելու նպատակով հունիսի 18-ին հրավիրվել է ԼՂՀ ԳԽ նախագահության նիստ, հայտարարվել արտակարգ դրություն և որոշվել հանրապետության ամբողջ տարածքում անցկացնել համընդհանուր զորակոչ, իսկ տեղերում սկսել պարտիզանական պատերազմ։

ԼՂՀ ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ ոաշմամբ՝ 1992-ի հունիսի 20-ին հանրապետության տարածքում անցկացվել է մասնակի զորահավաք։ Զորակոչի ենթակա էին 18-ից 40 տարեկան զինապարտ սերժանտները, զինվորները և զինակոչիկները, մինչև 50 տարեկան սպաները, հատուկ պատրաստություն ունեցող 19-ից 30 տարեկան կանայք։

Հունիսի 23-ին ադրբեջանական կողմը գրոհել է Մարտակերտ քաղաքը՝ Մադադիսի, ԿաոՏիոսվանի և Ներքին Հոռաթադի ուղղություններով։ Դժվարությամբ է հաջողվել դիմագրավել թշնամու գերակշիռ ուժերին։ Այդուհանդերձ, հունիսի 25-ին կասեցնելով թշնամու առաջխաղացումը, ԻՊՈՒ կազմավորումները հակահարձակման են անցել և ազատագրել Կարմիրավան ու Քաջավան գյուղերը, իսկ հաջորդ օրը, «աքցանի» մեջ առնելով վերստին հարձակման անցած հակառակորդին, կենդանի ուժի ու տեխ–