447 (1989), 327 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ են։ 2002-ից Դ-ում կառուցվում է ոսկու հաուտացուցիչ ֆաբփկա՝ Մեհմանայի բազմամետաղների հանքանյութերի հիմքի վրա։
Շրջակայքում են Մանդուռի եկեղեցին (XII դ.), Մախաչ շինատեղ, Թխկուտ ցոմեր, ճոխտակ խաչ, Մուքին խաչ, Սհարանց խաչ սրբավայրերն ու Ղլբենին խաչ խաչքարեՐԻ խումբը։
Դ-ում կազմավոոել են աշխարհազորայինների (1989) և կամավորական (1992, հրամանատար՝ Ս. Ասլանյան) ջոկատներ, որոնք առանձին, ապա 1992-ի սեպտեմբերից Մարտակեբտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Դրից հրամանատար է եղել Մ. Ասլանյանը։ Գյուղից զոհվել է 6 ազատամարտիկ։
Դ-ի ազատագրումից հետո (122.1993) այստեղ տեղակայվել են Մարտակերտի պաշտպանական շրջանի շտաբը՝ իր ստորաբաժանումներով, և ՊՊԿ-ի լիազոր-ներկայացուցչությունը։ ԴՐՈՇ ՊԵՏԱԿԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ԴԱՐ ԱՐԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԼՂՀ պետական խորհրդանիշ։ Հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1992-ի հունիսի 2-ի որոշմամբ։ Այն 60 սմ լայնությամբ և 120 «Վ երկարությամբ կտոր է՝ 20-ական սմ լայնությամբ կարմիր, կապույտ և նարնջագույն շերտերով։ Ղի աջ կողմի երկու ծայրերից մինչև կտորի մեկ երրորդը ձգվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ։
Ե. Սարամյան
«ԴՐՈՇԱԿ», կիսամսյա թերի (1891-1914 և 1984-ից), ամսաթերի (1925-33)։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1891-ից (ընդհատումներով), մինչև 1914-ը՝ ժնևում ք1-ին և 2- րդ համարները՝ Թիֆլիսում (անլեգալ), 3-րդ համարը՝ Կոնստանցայում (Ռումինիսրի 1925-33-ին՝ Փարիզում, 1969-85-ին՝ Լիբանանում (շաբաթաթեփ), 1986-96-ին՝ Աթենքում (երկշաբաթաթեփ), 1996-99-ին՝ Լիսաբոնում, 1999- ից՝ Երևանում (էլեկտրոնային տարբերակներով, տպագիրը՝ եռամսյա պարբերականությամբ)։ Հիմնադիր՝ Ք. Միքայելյան, խմբագիրներ՝ Ա. Զոլյան (Ռոստոմ), Հ. Դավթյան և ուրիշներ, ապա՝ Մ. Վարդանյան, Մ. վրացյան, Ա. Ջամալյան,Ն. Բերբերյան, Մ. Զեյթլյան, 1999ից՝ Ն. Բեփերյան։ 1986-ին «Դ.»-ի խմբագրության շուրջ (ժնևում) ստեղծվել է ՀՀԴ կուսակցության արևմտյան բյուրոն՝ կուսակցության քարոզչական և քաղաքական գործունեությունը համադրող բարձրագույն մարմինը։
Թերթը հրապարակում է ՀՀԴ բյուրոյի կարևորագույն կոչելը, ընդհանուր ժողովների նյութերը, մեկնաբանում կուսակցության քաղաքականությունը, Հայ դատի և հայ կյանքի հուզող բազմաբնույթ հարցերի առնչությամբ, անդրադառնում ՀՀ և հայկական գաղթավայրերի ներքին կյանքին, քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային խնդիրներին։ Տպագրել է (շատերը՝ առանձին գրքերով) արխիվային արժեքավոր նյութեր և ուսումնասիրություններ հայ ազատագրական շարժման ու ՀՀԴ կուսակցության պատմության տարբեր հարցերի վերաբերյալ։ Ունի նաև միջազգային կյանքի բաժին, որտեղ մասնավորապես լուսաբանում է Թուրքիայի ներքին կյանքն ու արտաքին քաղաքականությունը։
Արցախահայության ինքնապաշտպանությունն ու ազգային ազատագրական պայքարը եղել են թեփԻ մնայուն ուշադրության առարկան։ 1905 և 1918-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Արցախի ունեցած վճռորոշ դերակատարությունը, 1920-21-ին Արցախի շուրջ ծավալված հայ-ադրբեջանական կռիվները, 1969-ի հայերի նկատմամբ ճնշումներն ու լտնությունները լայն արձագանք են գտել և մեկնաբանվել «Դ»-ի էջերում։ 1988-ից ունի «Արցախյան պահանջատիարթյուն» վերտառությամբ մնայուն սյունակ, 1989-93-ին՝ հրատարակել է տարեվերջին պատրաստած «Արցախյան տարեգրություն» հոդվածաշարը։ Բազմաթիվ համարներում տպագրել է զոհված ազատամարտիկների կենսագրություններն ու մարտական ուղիները։
Ն. Բէրւբևւյան