ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Մանվել Վասիլի (ծ. 9.4. 1960, գ. Նամեթաբադ (Ադրբեջանի Մինգեչաուրի շրջան)), ազատամարտիկ։ 1989-ին հիմնել է «Արաբս» կամավորական ջոկատը։
1988- 94-ին մասնակցել է ՀՀ Եղեգնաձորի (Խաչիկ, Արենի), Կապանի, Վարդենիսի և ԼՂՀ Շահումյանի (Բուզլովս, էրքեջ, Մանաշիդ, Գետաշենի ենթաշրջան), Ասկերանի (Խոջալու. Մալիբեկլու), Մարտակերտի (Կարմիրավան, Մարաղա, Մարգուշավան. Մաղավուզ. Մաղաղիս, Թալիշ). Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Շուշիի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական ն ազատագրական մարտերին։
Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով. ԼՂՀ «Մայրական երախտսպիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
Գրկ. Ղազարյան Ա., Հայոց արծիվներ. Ե., 1998։
Հ. Խաչատրյան
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Աամվել Քարամի (ծ. 24.10. 1954, Երևան), ազատամարտիկ, գրող։ ՀՀ բանակի փոխգնդապետ (1993)։ Ավարտել է Երևանի մեքենաշինական տեխնիկումը (1977)։ 1972-75-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։
1977- 90-ին աշխատել է «Ավիահամալիր» արտադրական միավորման վարպետ, բաժնի պետ. 1990- 96-ին՝ «Հատուկ գնդի» գումարտակի հրամանատար, ապա՝ գնդի հրամանատարի տեղակալ, 1997-ից՝ «Ինեկոբանկի» անվտանգության վարչության պետ։
1988- 94-ին մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի, Տավուշի, ճամբարակի. Միսիանի. Գոփսի. Մեղրիի և ԼՂՀ Շահումյանի (Խափրափուտ. Կարաչինար, Բուզլուխ և այլն), Մարտակերտի (Կիչան, Մրխավենդ), Լաչին (Ղոչազ. «Թիգիկ-1». «Կոբրայի» դիրքեր), Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Ե-ի «Նվիրյալները» (Ե.. 1999) և «Անմահության արահետով» (Ե., 2004) գրքերում ներկայացված են «Հատուկ գնդի» զոհված ազատամարտիկների կենսագրականները և գնդի մարտական ուղին։
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Սուրեն Լյոպվիգի (14.6.1971. էջմիածին - 8.8.1992.գ.Արծվաշեն (Գեղարքունիրի մարզ)), ազատամարտիկ։ 1992-ի հուլիսօգոստոսին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական, Վահան-Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության մարտերում. Ե. և 11 ազատամարտիկներ իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները՝ ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգության գոտի, իրենք զոհվել։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։
Գրկ. Ս ոսպ յան Հ.. Տասներկու արծվային թռիչք, Ե.. 1998։
«ԵՂՆԻԿՆԵՐ», պարտիզանական ջոկատ։ Կազմավորվել է 1992-ի հունիսի 25-ին՝ Շահումյանի անկումից հետո. Հաթերք գյուղում՝ շրջանի գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների հիմքի վրա։ Ունեցել է շտաբ, ղաշ և զինանշան, ուը Գյուլիստանի մելիքների զինանշանն ԷՐ։
1992- ի մարտից «Ե»-ի հիմքի վրա ստեղծվել է Շ. Մեղրյանի անվան հատուկ ջոկատը։ 1988- 94-ին ջոկատը տեղաբաշխվել է ԼՂՀ անտառներում և պարբերաբար հարվածներ հասցրել հակառակորդին Շահումյանի (Վերինշեն. Գյուլիստան, Շահումյան. Խարխափուտ) և Մարտակերտի (Դաստագիր. Մաղաղիս, Տոնաշեն. Մաղավուզ. Ականաբերդ. Հաթերք) շրջանների տարածքում, մասնակցել Սարսանգի հիդրոհանգույցի ազատագրական մարտերին։ 1992-ի ամռանն իր գործողություններով կանխել է ադրբեջանական Գերանբոյի գնդի առաջխաղացումը Մարտակերտի շրջան։ Մարտերի ընթացքում հակառակորդին պատճառել է ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծ կորուստներ։
Հրամանատար՝ Շ. Մեղրյան, շտաբի պետ՝ Ս. Չայդան, Շ. Մեղրյանի զոհվելուց հետո (1993) մարտական գործողությունները ղեկավարել են Հ. Խղրյանը, Շ. Հովասափյանը («Կուճուր Շահեն»), Ա. Կուրեպինը և Պ. Մեղրյանը։ Ջոկատից զոհվել է 27 ազատամարտիկ։
Պ. Մեղրյան
Ս.Լ. Եդիազարյան
ԵՂՈՅԱՆ Ռուբիկ Վաչիկի (20.4.1960. ք. Արմավիր (ՀՀ Արմավիրի մապ) - 29.6,1992, գ. Մարաղա (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1982)։ 1989-91-ին՝ Արմավիրի հաստոցաշինական գործարանի. 1991-ից՝ «Հայկ-1» ձեռնարկության հատուկ տեխնիկական միջոցների արտադրության գծով փոխտնօրեն։
1988- 92-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ) և ԼՂՀ Հադրութի. Մարտակերտի (Մա-