Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/203

Այս էջը սրբագրված չէ

է

ԷԼՁԻԲԵՅ Աբուլֆազ (ԱլիԱ Աբուլֆազ էլչիբեյ Կադիոլուլու օղլի) (7.6.1938, գ. Քելեքի (Նախիջևանի Օոլուբադի շրջան) - 22.8.2000. Քելեքի), Ադրբեջանի Հանրապետության նախագահ 1992 հունիսի 7-ից 1993-ի սեպտեմբերի

1- ը։ Պատմական գիտությունների թեկնածու (1968)։

Ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը (1963)։ 1969-74-ին դասավանդել է նույն համալսարանում։ 1975-ին դատապարտվել է 2 տարվա բանտարկության՝ «խորհըրդային պետական և հասարակական կապերը զրպարտելու» մեղադրանքով։ 1989-ի հուլիսի 16ին ընտրվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի (Աժճ) նախագահ։ Դառնալով ԱՀ նախագահ՝ հռչակել է Ադրբեջանի զարգացման երեք սկզբունք ժողովրդավարություն, թյուրքիզմ, իսլամ։ Քաղաքական գածչի իդեպէ համարել Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ (1923-38-ին) Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, իրեն հայտարարել է Աթաթուրքի զինվոր, պետական շինարարության խնդրում կարևորել է քեմալականների փորձը։

է. իրեն հայտարարել է ուժային մեթոդների հակառակորդ, բայց գտել է, ՈՐ Ղարաբաղում պետք է հաղթանակի հասնել ցանկացած գնով. «Ինձ համար գոյություն չունի Ղարաբաղյան հիմնախնդիր, կա միայն Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի փաստը»,ասել է է.։ Ձի ժխտել հակամարտության գոտի ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի զորքեր մտցնելու հնարավորությունը։

1991- ի մարտի 25-ին, նախագահական ընտրությունների եռուն շրջանում, է. առաջարկել է լուծարել նախագահի պաշտոնը, քանի ՈՐ քաղաքական պառակտումները շեղում են Ղարաբաղի համար պայքարից։ 1992-ի մայիսի 9-ին Աժճ-ի անդամներին կոչ է արել դադարեցնել զանգվածային քաղաքական միջոցառումներն Ադրբեջանում և բոլոր ուժերն ուղղել դեպի Ղարաբաղ։ ԼՂՀ-ում ադրբեջանական բանակի պարտություններից հետո է-ի հեղինակությունը սկսել է ընկնել։ Գնդապետ Ա. Հուսեյնովը, օգտագործելով ԼՂՀ-ում ադրբեջանական բանակի պարտության հետևանքով երկարմ սկսված համընդհանուր դժգոհությունը, զինված խռովություն է բարձրացրել, իսկ 1993-ի հունիսի 4-ին Գ-յանջայում ԱՀ անվտանգության ուժերի և Ա. Հուսեյնովի զինված կազմավորումների միջև ընդհարումները դարձել են է-ի դեմ զինվորական հեղաշրջման սկիզբ։ 1993-ի հունիսի 18-ին. երբ խռովարարները մոտեցել են Բաքվին, է. մայրաքաղաքից հեռացել է Նախիջևան։ Բանակցություններից հետո նա հրաժաովել է վերադառնալ Բաքու, և Միլի մեջլիսը Հ. Ափևին նշանակել է հանրապետության նախագահի պաշտոնակատար։

1993- ի օգոստոսի 31-ին անցկացվել է հանրաքվե, որի մասնակիցների 97,5 %-ը անվստահություն է հայտնել է-ին, իսկ սեպտեմբերի 1-ին Միլի մեջլիսը պաշտոնանկ է հայտարարել նրան։ Կյանքի վերջին տարիներին ապրել է ծննդավայրում։

Ա. Ղազարյան

ԷՋՄԻԱԾՆԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏ, կամավորական զորամիավորում։ Կազմավորվել է 1990-ին, էջմիածին քաղաքում՝ էջմիածնում և շրջանի գյուղերում 1988-ին ստեղծված ջոկատների միավորումով։ 1992-ին ջոկատի հիմքի վրա ստեղծվել է էջմիածնի 5-րդ կամավորական գումարտակը։ 1993-ին գումարտակն ընդգրկվել է ՀՀ բանակի 5-րդ բրիգադի կագ