Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/211

Այս էջը սրբագրված չէ

Նշանառման անկյունը՝ աստիճան

ուղղահայաց հարթությանում -6-ից մինչև +7 հուիզոնական հարթությանում 53-54

Տեղափոխման առավելագույն

արագությունը՝ կմ/ժ 60

Հրանոթի հետ տեղափոխվող զինամթերփ

լրակազմը (արկ) 20

Մ. Խաչատրյան

ԹՈՎՄԱՍ ԱՐ. գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 58 կմ հարավ-արևելք Հակարի գետի ստորին հոսանքի ձախարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 30 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին. բնակեցվել է 1999-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականնեավ։

ԹՈՎՄԱՍՅԱՆ Սերգեյ Վիլենի (6.8.1959, Ստեփանակերտ - 31.7.1992, գ.Հակոբ Կամարի (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1984)։ 1977-79-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԽում։ 1988-90-ին՝ Ստեփանակերտի կամավորական ջոկատի ազատամարտիկ, 1992ից՝ Կենտրոնական պաշտպանական շրջանի 63րդ մոտոհրաձգային գումարտակի 8-րդ վաշտի հրամանատար։ 1988-ին իր խմբով բարձրացել է Մռավի լեռնաշղթայի Ղոմեշ լեռնագագաթը և տեղադրելՀՀ եռագույն ղրոշը։ 1992-ի մայիսին, Շուշիի ազատագրման ժամանակ. Թ. ոչնչացրել է հակառակորդի զրահամեքենան, Տ-72 տիոլի տանկը և գրոհելով հասել մինչև Շուշիի Երևանյան դարրդասը։ Մասնակցել է Մարտակերտի շրջանի բնակավայրերի պաշտպանական մարտերին, «Եզան կույումեր» բարձունքում ծանւ վիրավորվել է Ա մահացել հրապիտալում։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեղալով։

Մ. Հարությունյան

ԹՈՎՄԱՍ ՅԱՆ Տիգրան Գրիգուի (14.7.1972. Երևան - 8.8.1992, գ. Արծվաշեն (այժմ՝ ՀՀ Գեղարքունխի մարզում)), ազատամարտիկ։ 1992-ի հուլիս-օգոստոսին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական, Վահան-Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության համար մղված մարտերում։ Թ. և 11 ազատամարտիկներ իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները՝ ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումը անվտանգ գոտի, իրենք զոհվել են։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 1 -ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։

Գրկ. Սրապյան Հ.. Տասներկու արծվային թռիչք, Ե., 1988։

Հ. Խաչատրյան

«ԹՈՎՈՒԶ». կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Թովուզում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ Ունեցել է շտաբ։ 1989-94-ին ջոկատը մասնակցել է Տավուշի (Ներքին Կարմիրադբյուր, Այգեպար) շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղելՀ. Գրիգույանը (ընդհանուր հրամանատար), Մ. Խաչատրյանը, Հ. Փուգյանը, Բ. Աբգարյանը, Գ. Արզումանյանը. Ս. Արզումանյանը. Վ. Գյուրջինյանը, Ս. Խաչատրյանը, շտաբի պետ՝ Ա. Արզումանյանը։ Ջոկատից զոհվել է 4 ազատամարտիկ։

Վ. Պետասյան

ԹՕՓԱՂԱՋ ԼԵՌԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, հակառակորդի ռազմական հենակետի ոչնչացման գործողություն։ Տեղի է ունեցել 1992-ի հոկտեմբերի 12-ին։ Լեռան վրա տեղակայված հենակետերով հակառակորդը վերահսկում էր Լաչինի և Կուբաթլուի տարածքները և ուներ դիրքային առավելություն։ Հոկտեմբեփ

11- ի առավոտյան սկսվել է լեռան ստորոտից հակառակորդի դուրս մղման գործողությունը և ավարտվել ուշ գիշերը։ Թեժ մարտերի ընթացքում ՊԲ ուժերին հաջողվել է իրար հետևից գրավել կարևու դիրքեր և թշնամուն ստիպել նահանջել դեպի Կուբաթլուի շրջանի խուփ։ Ռազմական գործողության ժամանակ հակառակորդը կրել է զինտեխնիկայի և կենդանի ուժի զգարի կորուստներ։ Ռազմական այս գործողության հաղթանակով բացվել է ԼՂՀ-ն ՀՀ-ին կապող ճանապարհ՝ Հաղրութ-Գորիս ուղղությամբ։

Հ. Խաչատրյան

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ղարաբաղՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ, մինչև ԽՍՀՄ փլուզումը (1991) Թուրփայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ զզուշավոր և հաշվենկատ Ե, և խնդիրը հիմնականում դիտվում էր որպես ԽՍՀՄ ներքին հիմնահարց։ Չնայած մտավախությանը, ու Ղարաբաղի հարցը հայերի օզտին լուծելու դեպքում նույն խնդի-