Ժ
ԺԵԼԵԶՆՈՎՈԴՍԿՑԱՆ ԿՈՄՅՈՒՆԻԿԵ,
համատեղ կոմյունիկե ՌԴ նախագահ Բ. Ելցիճի և Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի միջնորդական առաքելության մասին։ Ստորագրվել է 1991-ի սեոլտեմբերի 23-ին, ՌԴ ժնլեգնովոդսկ քաղաքում՝ Ռուսաստանի, Ղազախստանի, ԱՀ և ՀՀ ղեկավրաների կողմից, դիտորդի կարգավիճակով ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ 1991-ի սերղտեմբերի 21-23-ին Բ. էղցինի և Ն. Նազարբաեի գլխավորած պատվիրակությունների տարածաշրջան կատարած միջնորդական առաքելության արդյունքում։
ժ. կ-ի նպատակն էր տարածաշրջանում կայունացնել իրավիճակը և տեղահանված բնակչությանը վերադարձնել իրենց բնակության վայրերը, ազատ արձակել պատանդներին, հակամարտության գոտում տեդակայել Ռուսաստանի և Ղազախստանի ներկայացուցիչների տեղեկատվական խմբեր և իրավիճակի մասին ապահովել օբյեկտիվ տեղեկատվություն։
Տասը կետից բաղկացած փաստաթղթի առաջին կետով նախատեսվում Էր. «Կողմերը գտնում են, ՈՐ մինչև 1992-ի հունվարի 1-ը հակամարտության կարգավորման համար կաճար ու պարտադիր պայմաններ են կոսկի դադարեցումը, ԱՀ և ՀՀ կողմից ընդունված ԼՂԻՄ-ին վերաբերող ոչ սահմանադրական որոշումներն անվավեր ճանաչելը, օրինական իշխանությունների իրավասությունների ընդունումը, հակամարտության գոտուց բոլոր զինված կազմավորումների դրասբերումը՝ բացառությամբ ԽՍՀՄ ՆԴՆ զորքերի և ԶՌւ ստորաբաժանումների։ Նշված ժամկետը բանալուց հետո բոլոր զինված կազմավորումների ներկայությունը և գործունեությունը հակամարտության գոտում կդիտվեն անօրինական և կկանխվեն ԽՍՀՄ ՆԴՆ զորքերի կողմից, իսկ զինված կազմավորումների մասնակիցները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»։
ժ. կ-ում նշված էր նաև, ՈՐ նրա դրույթները չեն կաաղ դիտվել որպես անկախ եճբների՝ ԱՀ-ի և ՀՀ-ի ներքին գործերին միջամտելու փորձ։
Ադրբեջաճք1 ժողովրդական ճակատի ղեկավարները և Հ. Ալիևը անմիջապես (սեպտեմբերի 26- ին) բացասաբար են արձագանքել ժ. կ-ին, հայտարարելով, ՈՐ դրանով Ա. Մաթափբովճ ընդունել է ՀՀ-ի միջամտությունը եճլրի ներքին գործերին, ԼՂԻՄ ճանաչել որպես անկախ սուբյեկտ, որոնք ԱՀ-ի ինքնիշխանության ոտնահարումներ են։
Բանակցությունների ընթացքում շոշափելի ձեռքբերում չի արձանագրվել, բացի զուտ բանակցությունների շարունակման փաստից և տեղեկատվության տարածման բնագավառում որոշակի դրական տեղաշարժերից։ Կողմերի միջև առկա հակասությունների և 1991-ի նոյեմբերի 20-ին ԼՂ Մարտունիի շրջանում ուղղաթիռի (տեղափոխում էր Ադրբեջանի պաշտոնատար անձանց, ՌԴ և Ղազախստանի ներկայացուցիչներին) աղետը ընդհատել է բանակցությունների գործընթացը, և չունենալով իրավիճակային հիմնավորում՝ գործնական որևէ կիրառում չի ունեցել։ Բայց որպես հակամարտության կարգավորման փորձ՝ հետագայում օգտագործվել է այլ միջնորդների կողմից։
Ս. Զոլյան, Տ. Բալայան
ԺՆԵՎՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐ 1949, պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաներ։ Վավերացրել են 180-ից ավելի պետություններ։ Առաջին երկու կոնվենցիաները գործող բանակում վիրավորների և հիվանդների, վիրավոր և հիվանդացած ծովայինների, ինչպես նաև նավաբեկյալների վիճակը բարելավելու, երրորդը՝ ռազմագերիների հետ վարվելու կանոնների, չորրորդը՝ պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության և նոոնց իրավունքների պաշտպանության մասին են։ Ըստ ժ. կ-ի՝ մասնակից պետությունները պարտավորվում են հետապնդել և պատասխանատվության ենթարկել կոնվենցիաների դրույթները խախտողներին։ Այդ դրույթները պարտադիր են նաև չեզոք պետությունների համար։