Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/230

Այս էջը սրբագրված չէ

նահանգի հայ իշխանների հետ։ Պսրաիկ անանուն աշխարհագետի (XIII դ.) հավաստմամբ՝ Արցախ-Խաչենում «հայեր են» (բնակվում)։ Գերմանացի ճանապարհրդդ Հանս Շիլտբեշգերը (XIV դ.) նշել է. որ Արցախը Հայաստանի մասն է. և այնտեղ ապրող բնակիչները հայեր են։

Միայն XII դ. թաթար-մոնղոլական. թուրքսելջուկյան արշավանքներից հետո սկսել են Արցախ ներթափանցել քոչվոր անասնապահ թուրքալեզու ցեղեր, որոնք մինչև 1926-ի ԽՍՀՄ համամիութենական առաջին մարդահամարը պաշտոնապես կոչվել են կովկասյան թաթարներ. դրանցից հետո միայն՝ ադրբեջանցիներ անունով։ Եվ միայն XX դ. սկգբներին սկսել են ձևավորվել թաթար-ադրբեջանական գյուղեր։ Այստեղ են հաստատվել նաև Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորների ընտանիքներ։

Անդրկովկասում անցկացված ռուսական պաշտոնական վիճակագրական տեղեկությունների համաձայն՝ 1798-ին Արցախ-Ղարաբաղում եղել է 110 հզ. հայ ընտանիք գերդաստան (Ռուսական կայսրության օրենքների լփվ ժողովածու, հ. 24. էջ 76)։ Գա հիմք է ծառայել, ու Պետեշբուրգում րացախցի պատվիրակները խոստանային հոգալ Պետրոս 1-ի զորքի ծախսերը դեպի Անդրկովկաս արշավանքի ժամանակ (1722) և մեծաքանակ զորք տրամադրել նրան, իսկ Եկատերինա Կայսրուհին կարգադրեր՝ «տապալել Շուշվա խան Իբոսհիմին և Ղարաբաղում ստեղծել հայկական իշխանություն՝ Ռուսաստանին ենթակա պետական կորիզ»՝ Շուշի մայրաքաղաքով։

XVIII դ. վերջ XIX դ. սկզբին, ռուս-պաակական ռազմաքաղաքական հակամարտության արդյունքում, 33 տարում Արցախի տարածքը 6 անգամ հայտնվել է պատերազմական իրավիճակում. ինչը խիստ բացասաբար է ազդել բնակչության անի վրա։

Երկրամասը ռուսների տիրապետության տակ անցնելուց հետո, և սալեն 1823-ին Ղարաբաղի լեռնային մասի բնակչության 84,6 %-ը կազմել են հայեր. 14.7 %-ը՝ թաթարներ («Ղարաբաղի նահանգի նկարագրությունը», Թիֆլիս. 1866, էջ 260)։

Փաստն այն է, որ 1913-ին ներկայիս ԼՂՀ-ի սահմաններում բնակչության ընդհանուր թիվը կազմել է 372 հզ. (Շուշիում՝ 42 հզ.)։ 1918-20ին նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ագրեսիայի և թուրքական ինտերվենցիայի. մանավանդ Շուշիի հայկական թաղամասի կործանման ու հայերի կոտոշածի (1920) հետևանքով հայ ազգաբնակչության ընդհանուր թվաքանակը նվազել է, 1921-ին դարձել 131,5 հզ. (94,4 %-ը՝ հայեր). 1923-ին. ԼՂԻՄ հռչակման ժամանակ՝ 157.8 հզ.։

Ինքնավարության կազմավորումից հետո հալածվել ու երկրամասից հեռացվել են հանրապետական իշխանության վարած թուրք-ադրբեջանականացման քաղաքականության դեմ պայքարի ելած մարդկանց, նրանց մեղադրել ազգայնականության, ԼՂԻՄ-ը չճանաչելու մեջ։ Ադրբեջանի ղեկավարների թողտվությամբ ԷՂԻՄ-ում 1920-40 թթ. գործել են ադրբեջանական ահաբեկչական խմբեր, որոնք մտացածին պատրվակներով տեղում գնդակահարել են բազմաթիվ հայերի։

Անդրֆեդերացիայի լուծարումից հետո (1936) ավելի են սահմանափակվել ԼՂԻՄ-ի հայ բնակչության իրավունքները, ոտնահարվել նրա արժանապատվությունը և այլևայլ հակահայկական գործողություններ կիրառվել նրանց հանդեպ, որոնք արագացրել են մարզից բնակչության արտագաղթը, և հայերի տեսակաշար կշիռը զգալիորեն նվազել է։ Հակառակ դրան՝ խրախուսվել է ադրբեջանցիների ներհոսքը երկրամաս։

Հայերի արտագաղթի պատճառներից մեկն էլ եղել է գործազրկությունը. Ադրբեջանի կառավարությունը կանխամտածված աստիճանաբար կրճատել է ԼՂԻՄ-ի կապիտալ շինարարության ֆինանսավորումը և տեղում աշխատանք չգտնելու պատճառով աշխատուժը ստիպված զանգվածաբար հեռացել է մարզից՝ 1939-ին Ադրբեջանի քաղաքներում և շրջաններում աշխատել է ավելի քան 52 հզ. հայ՝ շինարարներ, բանվորներ. որը կազմում էր մարզի ազգաբնակչության 1/3 մասը։ Դեռևս 1920-ական թթ.կեսերից ԱՐցախ-Ղարաբաղից և Ադրբեջանի հայաբնակ բնակավայրերից ամեն տարի հայ երիտասարդներին հավաքագրել և մշտական աշխատանքի են ուղարկել Բաքու, ինչպես նաև մերձաշաքսյան հողերը մշակելու. նոր գյուղեր, ավաններ հիմնելու համար։ Բացի այդ, 1940-60-ական թթ. Արցախի գյուղերից ֆաբփկագործարանային ուսուցման ծրագրով հավաքագրել են հայ պատանիներին ու աղջիկներին և ուղարկել աշխատելու Բաքու. Մումգայիթ, Մինգեչաուր, Կիշովաբադ։ Եվ այդ քաղաքները կառուցելու «հույժ կարևոր, անվերապահ կատարման ենթակա» կառավա-