Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/232

Այս էջը սրբագրված չէ

ծում)։ Սակայն 1988-94-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մա լզի բնակչության քանակը դարձյալ զգալի չափով պակասել է։ 2004-ի հունվարի 1-ի դրությամբ՝ ԼՂԻՄ-ում բնակվում է 145,4 հզ. մարդ։

Շ. ՄկՀտչյան

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մեծ Հայրի Արցախ (Փոքր Սյունիք) նահանգի սահմանները ձգվել են արևմուտքից՝ Սևանա լճի արևելյան ափով, հարավ-արևմուտրից՝ Աղավնո (Հակալի) գետով, հարավից՝ Արաքս գետի ստորին հոսանքի հովտով՝ կիսով չարի ընդգրկելով Մախանքի (Մոպան) դաշտը։ Հյուսիսից և հյուսիսարևելքից սահմանակից էր Ուտիքին։ Արցախ-Ուտիքը ֆիզիկաաշխարհագրական իմաստով զբաղեցնում էր ներկայիս ԼՂՀ Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Ասկերանի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթադի (Լաչին) և ազատագրված Քելբաջափ, ինչպես նաև Գետաբեկի, Թոուզի, Շամխուի, Դաշէեսանի (Քարահատ), Խանլափ, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանները։

Տարբեր սկզբնաղբյուրներում երկրամասը կոչվել է տարբեր անուններով. Ապախունի, ՈստեխեՈւրտեխինի (Վանի սեպագրերում), Օփփստենե, Սոդակենե (հույն հեղինակների երկերում). Արցախ, Ծավդեէ, Փոքր Սյունիք, Խաչեն (հայկական աղբյուրներում), Ղարաբաղ (պարսկերեն՝ «Բաղ-ե սիախ» (Սև այգի) անվանման թուրքերեն թարգմանությունը)։ Ղարաբաղն ավելի լայն առումով համապատասխանել է Հայաստանի Արցախ նահանգին և Ուտիք նահանգի մի մասին։

Արցախ-Ղարաբաղի հնագույն պատմության մասին առաջին վկայությունները վերաբերում են քարի դարի վաղագույն՝ աշելյան և հաջորդ փուլերին (800100.000 տարի առաջ)։ Դրանք քարե ու ոսկրե գործիքներ են՝ գտնված Ուվան-Ազոխի, Ծծախաչի, Խորաձորի քարանձավներում։ Բրոնզի և երկաթի դարաշրջաններին պատկանող բնակատեղիների և դամբարանների պեղումները (Ստեփանակերտ, Խոջալու. Կրկժան, Ամարաս, Մաղաղիս, Խաչենագետի, Իշխանագետի հովիտներ) վկայում են, ու այդ տարածքը մտել է մ.թ.ա. Բ/-111 հազարամյակներում ձևավորված Կուր-Արաքսյան մշակութային համակարգի մեջ։ Իսկ հետո ընդգրկվել է հայկական լեռնաշխարհի արևելյան տարածքներում ստեղծված ցեղային միությունների մշակութա-քաղաքական ոլորտում։

Արցախը եղել է էթնիկաեն ձևավորվող հայ ժողովրդի սփռման հյուսիասրևելյան սահմանը (Ստրաբոն. Պլինիրա Ավագ. Պտղոմերա)։

Արցախը (Ուրտեխե-Ուրտեխինի) մ.թ.ա. I հազարամյակի սկզբից մտել է Արարատյան թագավորության (Բիայնիլի. Որոսրտու) սահմանների մեջ։ Արադուրի Բ թագավորի (մ.թ.ա. 755-730) Ծովակ գյուղի մոտ պահպանված սեպագիր արձանագրությունը վկայում է, ՈՐ նրա զորքերը հասել են քհրտեխինի երկիրը։ Մ.թ.ա. \Գ-11 դդ. Արցախը մտել է Երվանդունիների, ապա՝ Արտաշեսյանների (մ.թ.ա. II - մ.թ. I դ), Արշակունիների (1-Ն ղդ.) հայոց թագավորությունների կազմում։ Ըստ Ատոսբոնի՝ ունեցել է հարուստ տնտեսություն, պատերազմների ժամանակ՝ մեծաթիվ այրուձի։ Հայոց Տիգոսն Բ Մեծ արքան (մ.թ.ա. 95-56), կարևորելով Արցախի դերը, այդտեղ է կառուցել իր անունը կրող 4 քաղաքներից մեկը՝ Արցախի Տիզոսնակերտը (ավերակները գտնվում են ներկայիս Աղդամ քաղաքի շրջակայքում)։

IV դ. սկզբին Արցախում տարածվել է քրիստոնեությունը։ 0-րիզու Լուսավորչին քահանայապետ օծելու նպատակով Կեսափա ուղեկցած Հայոց 16 գլխավոր նախարարների ու կուսակալների մեջ էր նաև Արցախի տերը՝ «իշխանն Ծարղէից աշխարհին» (իշխանանիստ ԾարդԾոդ-Աոդք ավանի անունից)։ Այդ շրջանում Արցախը հայտնի էր նաև Ծավդեից իշխանություն անունով։ Գրիգոր Լուսավորիչն Ամարաս ավանում (այժմ՝ ԼՂՀ Մարտունիի շրջանում) հիմնադրել է առաջին եկեղեցին, որի կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիզոփսը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոսը։ V դ. Արցախը հիշատակվում է նաև Փոծ Սյունիք անունով։ Արշավանիների թագավորության անկումից (428) հետո պարսից արքունիքը Մեծ Հայրի Արցախ և Ուտիք նահանգներից ու բուն Աղվանրից կազմել է մեկ մարզպանություն, որի մարզպանը նստում էր Սողքում։ Արցախը եռանդուն մասնակցել է