Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/237

Այս էջը սրբագրված չէ

նային Ղարաբաղի դեմ։ Ստեղծված իրավիճակում 1920-ի մայիսի 26-ին Խաղավարդ պուղում հրավիրված Ղարաբաղի հայերի տասներորդ համագումարը Լեռնային Ղարաբաղը ստիպված հռչակել է խորհրդային։ Ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հեղկոմ՝ Ս. Համբարձումյանի նախագահությամբ։ Դ. Կանայանն իր զորքով նույն օրը հեռացել է Ղարաբադից։

Բավարարվելով Արցախում խորհրդային կարգերի հաստատման փաստով՝ Ռուսաստանը չի բռնազավթել Լեռնային Ղարաբաղը հօգուտ Խորհրդային Ադրբեջանի։ 1920-ի օգոստոսի 10ին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև ստորազրվել է համաձայնագիր, ուտեղ ամրագրվել է, որ խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների (Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան) գոսվումը չի կանխորոշում այդ տարածքների հանդեպ Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Ադրբեջանի իրավունքների հարցը։

Լեռնային Ղարաբաղում խորհրդային իշխանության հաստատումից հետո Ադրբեջանն սկսել է երկրամասի «խաղաղ» զավթման քաղաքականությունը, որը, սակայն, կրկին բախվել է Ղարաբաղի հայերի վճռական դիմադրությանը։ 1920-ի հունիսից հայ բնակչությունը պայքարի է դուրս եկել հանուն իր անկախության, որը նույն տարվա աշնանը վերաճել է համաժողովրդական հզոր ապստամբության։

1920-ի նոյեմբերի 29-ին խորհրդային կապեր են հաստատվել նաև Հայաստանում։ Արցախի հայ բնակչությունը համոզված էր, որ իր երկրամասն անհապաղ կմիացվի ՀԽՍՀ-ին։ 1920-ի նոյեմբերի 30-ին Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը, նկատի ունենալով քաղաքական իրավիճակի փոփոխությունը, ընդառաջ գնալով հայ ազգաբնակչության խնդրանքին և ՀԽՍՀ Կառավարության դիմումին, համաձայնել է Նախիջևանը, Զանգեզոսը և Լեռնային Ղարաբաղը հանձնել Հայաստանին (տես Հոչակացիո Ադրբեջանի Հեղկոմի 1920-ի նոյեմբերի 30-ի)։ Սակայն դա տևել է ընդամենը երեք ու կես ամիս, որից հետո Ադրբեջանը ռուս-թուրքական դիվանագիտական հարաբերությունների միջոցով 1921-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով դարձյալ տիրացել է Նախիջևանին, իսկ հետագա ամիսներին քաղաքական բացահայտ ու գաղտնի միջոցներով հասել է այն բանին, որ Ղարաբաղը նույնպես մնա Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Բայց երկրամասի բնակչության պահանջով 1921-ի հուլիսի սկզբին հապը քննության է դրվել Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկնհՓ) կուսակցության կենտկոմի Կովկասյան բյաայի նիստում։ Հուլիսի 4-ին բաց քվեարկությամբ վճռվել է Լեռնային Ղարաբաղը ՀԽՍՀ-ին վերադարձնելու հապը, հենց նույն օրվա նիստում էլ Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավար Ն. Նրաիմանովը, նկատի առնելով Ղարաբաղի կարևորությունը Ադրբեջանի համար, անհրաժեշտ է համարել հարցը հետաձգել ՌԿ(բ)Կ Կենտկոմում վերջնականապես լուծելու համար։ Սակայն հաջաղ օրն իսկ Մոսկվայի թելադրանքով և Ի. Ստալինի ճնշման տակ, առանց հապը վերաքննելու՝ վճռվել է Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում՝ նրան տալով ազգային ինքնավարություն։ Հետագայում այս ինքնավարության հապը ևս ենթարկվել է քաշքշուկի և միայն 1923-ի հուլիսի 7-ին է արժանացել կիսատ-պռատ լուծման՝ կազմվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ). բոլոր կողմերից անդամահատելով նրա տարածքը՝ մարզից դրաս թողեցին նրա հյուսիսային, հարավային ու արևելյան մասերը, հատկապես նախկին Գյուփստանի մելիքության տարածքը (ներկայիս Շահումյանի շրջանը և Խանլարի շրջանի մեծագույն մասը), որ պատմական ամենադժնդակ ժամանակներում անգամ գտնվել է Արցախ-Ղարաբաղի իշխանության, ապա և Խամսայի մելիքությունների կազմում։ Ադրբեջանի ղեկավարությունը կանխամտածված մարզը 5 կմ լայնությամբ շերտով նաև սահմանազատել է Հայաստանից։ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմում շուրջ 70 տարի ԽՍՀՄ մաս է կազմել՝ դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով։ Հայաստանի Հանրապետությունից անջատելու նպատակով Արցախի արևմտյան հատվածում նրա երկու շրջաններից (Քելբաջար և Լաչին) ստեղծվել է «Կարմիր Քոլստանը», ինչը գոյատևել է մինչև 1936-ը։

ԼՂԻՄ-ի կենտրոն է դարձել Վարարակնը (Շուշիի խանության կարճ շրջանում կոչվել է Խանէենդի). որը Ստեփան Շահումյանի հիշատակին վերանվանվել է Ստեփանակերտ։ Սապի բնակչությունը այդ ժամանակներից լծվել է եփրի բարեկարգման ու շենացման գործին։ 1941-45-ի Հայրենական պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբադից շուրջ 45 հզ. հայ է զորակոչվել ռազմաճակատ, կեսը զոհվել է մարտերում։ 15 հզ. մարդ պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով, 20-ը արժանացել են Խորհրդային Միության հերոսի, իսկ Ն. Ստեփանյանը՝ կրկնակի հերոսի կոչ-