Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/24

Այս էջը սրբագրված չէ

րի բնակիչներն ազատվել են հեռանար հրթիռահրետակոծությաններից. հակառակորդին հասցվել է ռազմական ու բաայահոգեբանական մեծ հարված, որովհետև Աղդամն ավտոճանապարհների, երկաթուղիների խոշոր հանգույց էր, այնտեղ էր նաև հանրապետական նշանակության օդանավակայանը։ Այդ հաղորդակցության կարևոր միջոցներից զրկվելը կաթվածահար էր անում ոչ միայն ԼՂՀ արևելյան, այլև հարավային սահման ների երկայնքով կենտրոնացած հակառակորդի խմբավորումների գործողություններն ու թիկունքի ապահովումը։ Հետևաբար պատահական չէր, որ այգ պարտությունից հետո Ադրբեջանի ղեկավարությանը դիմեց ԼՂՀ ղեկավարությանը՝ կրակի դադարեցման խնդրանքով։ Ադրբեջանն առաջին անգամ դիմեց ԼՂՀ-ի հետ ազդակի շվրումների։

Ստեղծված իրավիճակում հակառակորդի հարձակման միակ հնարավորությունն օդուժն էր, սակայն ԼՂՀ ՀՕՊ-ի կատարելագործված միջոցների առկայությանն ու հակաօդայինների մասնագիտական վարպետությունը կաշկանդել են հակառակորդի գործողությունները նաև օղում։ Կորցրածը հետ բերելու նպատակով ադրբեջանական հրամանատարությունը հավածի հիմնական ծանրությունը փոխադրել է հարավարևելյան և հարավային ճակատ Ֆիզողիի, Ջաբոսյիլի, Կու բաթլորի և Զանգելանի ուղղություններ։ Հակառակորդն ակտիվացել էր նաև Հադրութի ՊՇ ուղղությամբ, ինչը պայմանավոված էր այստեղ ադրբեջանական մեծաքանակ ուժերի առկայությամբ և հետագա կենտրոնացմամբ, ինչպես նաև հայկական ուժերի պաշտպանության ճակատային գծի ձգվածությամբ։

ԼՂՀ ԻՊՈՒ հրամանատարությունն իր հերթին շահագրգռված էր Հադրութի շրջանում պաշտպանական մարտերով հյուծել հակառակորդի հարվածային խմբավորումները, անցնել վճռական հակահարձակման ու լուծել հարավարևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգության խնդիրը։

Խախտելով կրակի դադարեցման վերաբերյալ եվկողմ համաձայնության պայմանները՝ հակառակորդը ռազմաճակատային գծի ողջ երկայնքով շարունակել է հայկական պաշտպանական դիրքերի Խթիռահրետակոծությունները։ Հետ մղելով թշնամու ուժեղ ճնշումը՝ ԻՊՈՒ ստորաբաժանումները հակահարձակման են անցել հարավային ռազմաճակատի ողջ երկայնքով և օգոստոսի վերջին օրերին վնասազերծել Կուբաթլու շրջկենտրոնի հենակետերը։

Հադրութի շրջանի ազատագրման, Ֆիզողիի, Ջաբոոյիլի, Կուբաթլորի շրջանների կրակակետերի ճնշման օգոստոսյան ռազմագածողությունը ռազմաքաղաքական մեծ նշանակություն է ունեցել։ Վերացվել է ԼՂՀ արևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու վրա կախված մշտական սպառնալիքը, վնասազերծվել Ֆիզուլիի, Ջաբոսյիլի, Կուբաթլորի վտանգավոր ռազմակայանները, ջախջախիչ պարտության են մատնվել այդ շրջաններում կուտակված թշնամական խմբավորումները, Արցախի շուրջ ընդլայնվել է անվտանգության գոտին և ԻՊՈՒ հաստատվել են նպաստավոր բնագծերում։

Հա դռութից հարավ ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանումները շարունակելով հետապնդել թշնամուն՝ գրեթե հասել են մինչև Իրանի սահմանը։

Արագ զարգացող այս իրադարձություններին ուշիուշով հետևող տերությունները խուճապի են մատնվել։ ՀՀ-ում գրեթե բոլոր դեսպաններն իրենց պետությունների բողոքն են հայտնել, ակնկալելով, որ ՀՀ իշխանությունները կարող էին ազդել ԼՂՀ-ի ղեկավարության վրա։ Թուրքիա յում կոչեր են հնչել Հայաստանը ռմբահարելու, ՀՀրի վրա զինված հարձակում ձեռնարկելու մասին։ Հայաստանի հետ սահմանամերձ գոտու ողջ երկայնքով կենտրոնացվել են թուրքական 3-րդ դաշտային բանակի կազմավորումները, մարտական լփվ պատրաստության է բերվել օդուժը։ Ի պատասխան այդ սպառնալիքի՝ Անդրկովկասյան ռուսական զորախմբի հրամանատարությունն սկսել է նախապատրաստել 127-րդ մոտո–