Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/240

Այս էջը սրբագրված չէ

թյուն էր ընձեռում քաղաքական լուծում տալ հիմնախնդրին։

ԽՍՀՄ ղեկակալ մարմինների որոշումների համաձայն՝ ԼՂԻՄ են ուղարկվել մի շարք պատվի րակություններ, հանձնաժողովներ, ԽՄԿԿ ԿԿ և ԽՍՀՄ ԳԽ նախագահության ներկայացուցիչներ են։ Սակայն գլությունը շարունակել է մնալ լարված։ Հաճախակիացել են ադրբեջանցիների հարձակումները հայ բնակչության վրա։ ԼՂԻՄ-ում և հարակից շրջաններում մտցվել է արտակարգ գլություն։ Իսկ Հայաստանում և ԼՂԻՄ-ում շարունակվում էին բողոքի հանրահավաքներն ու գործադուլները։ Ուժեղացել է հայ բնակչության նկատմամբ ազգային ու քաղաքական հալածանքը, և մեծացել է հայ բնակչության արտագաղթը Ադրբեջանից։ Անվտանգության նկատառումներով սկսվել է նաև ադրբեջանցիների դուրս բերումը Հայաստանից։ Ադրբեջանի հ ԽՍՀՄ ղեկավարության վարած քաղաքականության հետևանքով ծայր առած ազգամիջյան թշնամանքը հետզհետե սուր բնույթ է ընդունել։ 1988-ի նոյեմբերի վերջին հայելի ջարդեր են տեղի ունեցել Կիրովաբադում, Ադրբեջանի այլ վայրերում, ազգամիջյան ընդհարումներ են հրահրվել Հայաստանի առանձին շրջաններում (Գուգարք, Կապան, Գուիս)։

1988- ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավեփչ երկրաշարժ, ուը խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանք, հսկայական վնաս հասցրեց հանրապետության ժողովրդական տնտեսությանը։ Հայաստանում վիճակն էլ ավելի է վատթարացել Ադրբեջանից հայ փախստականների շարունակվող ներհոսրի հետևանքով։ Սակայն աղետը, նրա ավեփչ հետևանքների շուտափույթ վերացման անհրաժեշտությունն անգամ անկարող էին լռեցնել Լեռնային Ղարաբաղի պահանջը. հայ ժողովուրդը շարունակել է պայքաւը՝ հանուն խնդրի քաղաքական լուծման։

1989- ի հունվարի 12-ին ԽՍՀՄ ԳԽ Նախագահության հրամանագրով ԼՂԻՄ-ում մտցվել է կառավարման հատուկ ձև, համաձայն ոփ՝ կասեցվել է մարգի կուսակցական և պետական ղեկավար մարմինների՝ մարզկոմի և մարգխորհուրդի գործունեությունը։ Մարգը ղեկավարելու էր Հատուկ կաոավաոԽն կոմիտեն, ուն իր հերթին անմիջապես ենթարկվելու էր ԽՄՀՄ պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին։ Մարգը, որպես վարչաքաղաքական միավու, ամբողջապես դրվելէ կառավարման բարձրագույն մարմինների տնօրինության տակ՝ չնայած հրամանագրի առաջին իսկ կետում նշված էր՝ «պահպանելով Լեռնային Ղարաբաղի՝ որպես Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ինքնավար մարգի ստատուսը»։ Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ է նշանակվել ԽՄԿԿ ԿԿ բաժնի վարիչ, ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր Ա. Վոլսկին։ Հատուկ կառավարման կոմիտեն որոշակի աշխատանք է կատարել՝ ձգտելով կայունացնել իրադրությունը Ղարաբաղում։ Որոշ միջոցառումներ են իրագործվել տնտեսության բնագավառում, ուժեղացել է ԽՍՀՄ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես և Հայաստանի համապատասխան ձեռնարկությունների օգնությունը, որով իսկապես խթանվեց մարզի արտադրողական ուժերի զարգացումը։ Ուշադրություն է դարձվել սոցիալական ոլուտի զարգացման վրա, որոշ աշխուժացում է ապրել առողջապահության, կրթության, մշակույթի հաստատությունների և բնակարանների շինարարությունը։ Ընդլայնվել են կապելը Հայաստանի հետ, հատկապես մշակույթի բնագավառում։ Հատուկ կառավարման կոմիտեի գործունեությունը, սակայն, միանշանակ չի գնահատվել։ Եթե Հայաստանում գտնում էին, ու այն հիմնականում գործում է ճիշտ ուղղությամբ և նրա լիազորությունները պետք է ընդլայնել, որի շնուհիվ կանի ԼՂԻՄ-ի ինքնուրույնությունը, ապա Ադրբեջանում կոմիտեի գործունեությունը դիտվել է որպես ինքնիշխան հանրապետության իրավունքների խախտում։ Ադրբեջանի ղեկավարությունը բացահայտ բացասական վերաբերմունք է դաևորել կոմիտեի նկատմամբ և խոչընդոտել նրա ձեռնարկումները։

1989-ի օգոստոսին Ստեփանակերտում տեղի է ունեցել մարգի աշխատավուների ներկայացուցիչների համագումար (տես ՀամացոսԽո ԼՂԻՄ բնակչության փագրա նեոկայացացիչնհրի 1989-ի օգոստոսի 16-ի), ուը կազմավորել է Արցախի Ազգային իրՄհորդը՝ մարգի իշխանության բարձոսգույն մարմինը (մինչև ժողպատգամավուների խորհրդի վերականգնումը)։ Ադրբեջանի ղեկավարությունը Ազգային խորհրդի ստեղծումը հայտարարել է անօրինական։ Հատուկ կառավարման կոմիտեի լուծարման համար դիմել է ԽՍՀՄ ԳԽ Նախագահությանը՝ համապատասխան ոշոշում ընդունելու խնդրանքով։ Նույն ժամանակ ադրբեջանական կողմը վերստին շրջափակել է Ադրբեջանից Հայաստան և ԼՂԻՄ տանող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները։ Այս բռ-