Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/244

Այս էջը սրբագրված չէ

ման իրավունքի գերակայության շրջանակներում, շեշտելով հատկապես այն հանգամանքը, որ իր տարածքը որևէ ժամանակաշրջանում չի մտել անկախ ադրբեջանական պետական կազմավորման մեջ. ՀՀ գտնում է. որ ԼՂՀ հիմնահարցի լուծման գործում որոշիչ դեր կարող է խաղալ ՄԱԿ-ը։ Հայաստանը կողմ է հարցի քննարկմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ինչոլես նաև նրա դիտորդների ներկայությանը տարածաշրջանում։

1992- ին ՄԱԿ-ը ընդունել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման չորս բանաձև (տես Միավոոխւծ սսլգհՐԻ կազմակերպություճը և Ղարաբադյան ազատագրական պատհրազմը):

Հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղիներ րինտրվում են Մինսկի խմբի և այլ ձևաչափի տարբեր հանդիպումների բանակցային գործընթացների միջոցոն. որոնք շարունակվում են մինչև օրա (2004)։

Գրկ. Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց. Ե.. 1983։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց. Ե.. 1997։ Փավստոս Բագրսնդ, Պատմություն Հայոց. Ե.. 1982։ Մովսես Կ աղա ն կա տ վա ցի. Պատմաթխն Աղարոնից աշխարհի, Ե.. 1983։ Կիրակոս Գա1կակհցի. Պատմություն Հայոց. Ե., 1982։ Եասյի Հասան-Ջալալյանց, Պատմաթխն կամ Յիշատակ ինչ-ինչ անցից դիպելոց յաշխրահին Աղարոնից. 2 հոտ., Եորաաղեմ, 1868։ Բաոխորդաոյան Մ., Արցախ, Բաքու. 1895։ Ղարիանցյան Գ.. Ուրարտուի պատմությանը. Ե.. 1940։ Ուլաբաբյան Բ.. Արցախը պատմական արյբյար ներում և պատմագիտական գրականության մեջ, Եոևանի Խ. Աբովյանի անվան մանկ, ինստիտուտի գիտ. ժող.. Ե.. 1969։ Նույնի. Խաչենի իշխանությանը ճ-ճ\՝1 դաոերամ. ե.. 1975։ Հովհաննիսյան Գ.. Սովետական իշխանության հաստատումը Լեռնային Ղարաբաղում. Ե.. 1971։ Պոտտո Վ.. Ղարաբաղի առաջին կամավորները, Ե.. 1974։ ՒԼօրօբրւհա 1Հօբօ6օճ։ 11օոօբսՎՔշաո շոբօտա, Տ.. 1988։ ՏօբՇՕՐՕՏ 10. V., Ոբօտօ «օ շօսօօոբքցք/ւտարտ - օօրօտռ ցտտրօրւբօտսոօշսօրօ բԸատոսո տրտյսէրօցսօարտհսեա ոբօօ.տտտր Մ ոբօՇձՔԻՀՏ ԲԼօրօբււօրօ Բօբօօօտօ, Բ.. 1989։ ՒԼօրօբորեա հօբօօօճ տ 1918—1923 17՝. Շօօբոսո ցօո-օտ ս տաա-օտ, Բ., 1992։ ԻԼ սառտյրոս. Տ., Բւբտ բօՅ օ ւօբսցսոՑՕՀԱճ ս սշտօբսսցօօս։ ՕՕՏՕՅՕՏ ոբօտօ /Հօբռ6օճօ<սճ օթտրտտ ոօ շօսօօոբտցտ/ւքոստ, ՊԲՀ, Ի1° 3, 2001, օո. 57-71.

1. ԿՐՈՆԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ

Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել I դ-ում՝ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Թադերաի և Բարդուղիմերաի քարոզչությամբ։ Արցախում և Աղվանքում քրիստոնեության առաջին քարոզիչները Թադերաի աշակերտներ Դադոն (Դադի) և Եղիշեն են. որոնց նահատակության վայրերում հետագայում կառուցվել են Դադիվանքն ու Ա. Եղիշե առաքյալի վանքը։

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց (301) հետո Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Ա Լուսավորիչը Ամարաս ավանում IV դ. սկգբին հիմնել է առաջին վանքը. Մեսուպ Մարտոցը բացել է Արցախի առաջին դպրոցը։ Տարբեր ժամանակաշրջաններում երկրամասում ստեղծվել են թեմեր, նվիրապետական աթոռներ (կաթողիկոսություն, մետրոպոլիտություն). որոնք միշտ վարչականորեն և «ի հոգևորս» ենթարկվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցուն և ընդունել Ամենայն հայոց կաթողիկոսության գահերեցությունը։ Հայոց Արշակունիների հարստության անկումից (428) հետո Արցախն ու Ուտիքը (461-ից. երբ մտել են Աղվանից մարզպանության մեջ) Լփինփ, Բաղասականի և Մազքթաց աշխարհի հետ միասին կազմել են Հայ եկեղեցու վեհապետական իրավունքները ճանաչող Աղվանից կաթողիկոսությունը՝ Կապաղակ, Պարտավ. ապա՝ Ամարսա. Գանձասար կենտրոններով։ XIV դարից, երբ կաթողիկոսությունը տեղափոխվել է Գանձասարի վանք, սկսել է կոչվել Գանձասարի կաթողիկոսություն։ XVII դ. կեսից Խաչենի Երեք մանկունք վանքում ստեղծվել է հակաթոռ կաթողիկոսություն, ինչը երկփեղկել է Գանձասարի կաթողիկոսությունը մինչև XIX դ.։ XVIII դ. վերջին կաթողիկոսությունն ունեցել է 1736. XIX դ. սկգբին՝ 1311 գործող եկեղեցիներ և վանքեր։ Վանէնրին (Հոռեկա, Երեք մանկունք. Մեծառանից Ա. Հակոբ և այլն) կից գործել են դպրանոցներ։ Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսությունը տնօրինել է բուն Աղվանրի (Կապաղակ, Շափ. Բաղախատ), Աղվանից մարզպանության հյուսիսային հատվածի (Ձող, Ցխ) և Մեծ Հայքի «Արևելից կողմանց» (Պարտավ, Ամարաս, Ուտիք, Գարդման, Հաշու, Գանձասար. Բաղասական) թեմեր։ Քաղաքական հանգամանքների բերումով